11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

5-ամյա երեխային հանճար են հռչակել /ֆոտո/

5-ամյա տղային հանճար են հռչակել: Դեռ վաղ մանկությունից երեխան ընթերցել է այն ամենը, ինչ ձեռքի տակ է հայտնվել` թերթերի հայտարարություններից մինչեւ գիտական հոդվածները մասնագիտական ամսագրերում:

Իլինոյս նահանգի բնակիչ 5-ամյա Գուսը դարձել է “Mensa” ինտելեկտուալ միության անդամ, որը միավորում է հաճարներին աշխարհի բոլոր ծայրերից, գրում է “Mr7.ru”-ն:

Գուսի հոր` Դորմանի խոսքով` երեխան ընթերցանության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել սկսած 1.5 տարեկանից: Մի անգամ ծնողները երեխային առաջարկել են սովորել Մենդելեեւի աղյուսակը: Արդյունքում` շատ կարճ ժամանակ անց երեխան արդեն իմացել է բոլոր տարրերի տեղերը:

Երբ երեխան Ստենֆորդ-Բիների թեստ է անցել, նա 147 բալլ արդյունք է գրանցել: Դա ավելի բարձր է, քան Բիլլ Քլինթոնի եւ Նապոլեոնի ցուցանիշները եւ փոքր-ինչ է զիջում Զիգմունդ Ֆրոյդի ցուցանիշին:

Հարկ է նշել, որ Գուսը որոշակի խնդիրներ ունի դպրոցում: Դա կապված է նրա հետ, որ երեխան ձանձրանում է դասերի ժամանակ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ