20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աթար վառեք` հորդորեց ոստիկանին. շարժվեցին նախագահական /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնաշենքի դիմացից “Կանգնեցնենք գազի թանկացումը” նախաձեռնության մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ նրանց ներկայացուցիչներին չէին թույլատրել մասնակցելու հանձանաժողովի նիստին:

Ճանապարհին ակցիայի  մասնակիցները կոչ էին անում հանրությանը միանալ իրենց, սակայն ոչ մեկը չէր արձագանքում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, բողոքավորները հասել են Բաղրամյան պողոտա, նստել են նախագահի նստավայրի դիմաց: Մինչեւ այս պահը նրանց ոչ մեկը չի մոտեցել:

Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկը կոչ արեց ոստիկաններին` թույլատրելու մտնել հանձնաժողովի  շենք:  “Դուք գազ չեք վառում”,-հարցրեց բողոքավորներից մեկը:

“Ոչ, էլեկտրաէներգիա եմ օգտագործում”,-հետեւեց ոստիկանի պատասխանը:

“Գուցե աթար վառեք, քանի դա էլ չեն թանկացրել”,-նկատեց ակցիայի մեկ այլ մասնակից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ