07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2013

Սեյրան Օհանյանն էլ է կռիվ արել, բայց

Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի գործին` մասնավորապես ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում:  “Քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր անմիջապես հանցագործություն են կատարել եւ այն զինծառայողները, որոնց ոչ հետեւողական աշխատանքի արդյունքում են լինում այդ դեպքերը”,-ասաց նա: Ձերբակալվածներ չկան, սակայն գործով անցոնղները բոլորը հանրապետությունում են եւ […]

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ փառատոնը

Հունիսի 6-ին` հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը մեկնարկեցին ՙԱրամ Խաչատրյան՚ փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ […]

Սյունիքի մարզպետարանում սուգ է. ներկայացվեց մարզպետի պաշտոնակատարը /վիդեո/

Հայաստանի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատարին ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցներին, որին ի դեպ, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 6-ին  կառավարության որոշմամբ աշխատանքից ազատավել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի պաշտոնակատար նշանակվեց մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Ըստ Տերտերյանի, Դոլունցը կաշխատի այնքան, մինչեւ նշանակվի նոր […]

Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ նախարարի հետ այցելեց պետական պահուստների գործակալություն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։   Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:    Ի լրումն. hամաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է […]

Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է. Է. Շարմազանով

Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ […]

ԱՄՆ-ում կայացավ համերգ նվիրված Արամ Խաչատրյանի

Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի արվեստը՝ նշելով, որ այն այսօր էլ շարունակվում է փառաբանվել աշխարհի տարբեր անկյուններում: Դեսպանը հավելեց, որ այս համերգը […]

Էպոսագետը կապ չունի Հայրիկյանի դեպքի հետ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու  մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, ըստ որի մեղադրյալ Սամվել Հարությունյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ “Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնենք”,-ասված է գրառման մեջ: 

Մոսկվայի Դուման նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը

Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2013 թվականի սեպտեմբերի 8-ին: Ռուսաստանի Ազգային ժողովը այսօր նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը, փոխանցում է “Ինտերֆաքսը”: Պատգամավորներն այլ օր չէին կարող նշանակել ընտրությունները, քանի որ օրենքով բոլոր ընտրությունները` բացի Ազգային ժողովի և նախագահական ընտրություններից, պետք է անցնեն Ընտրությունների միասնական օրը (ամսվա երկրորդ կիրակի օրը): Հինգ օրից կսկսվի թեկնածուների նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք, […]

Պաշտպանության նախարարը գնդապետ Բուդաղյանի հետ խոսել է ողբերգական միջադեպի մասին

“Ես Արտակ Բուդաղյանի  հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր է”,-Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրանը  Օհանյանը: Նա երեկ այցելել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Նախարարը նաեւ նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի