Սեյրան Օհանյանն էլ է կռիվ արել, բայց
Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի գործին` մասնավորապես ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում:
“Քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր անմիջապես հանցագործություն են կատարել եւ այն զինծառայողները, որոնց ոչ հետեւողական աշխատանքի արդյունքում են լինում այդ դեպքերը”,-ասաց նա: Ձերբակալվածներ չկան, սակայն գործով անցոնղները բոլորը հանրապետությունում են եւ ոչ մի խոչընդոտ չկա:
Կարագապահական խախտումների առումով, նախարարի գնահատմամբ` ամենալավը տարին եղել է 2011թվ-ը: 2008-ից մինչեւ օրս այդ կարգապական ցուցանիշները բարելավվել են 37 տոկոսով, սակայն կան կորուստներ եւ ցավալի է բոլորի համար: “Ոչ մի վիճակագրություն չի կարող այսօր որեւէ մեկին հանգստացնել”,-ասաց նախարարը: Նա նշեց, որ նման դեպքերի պատճառները հիմնականում երկուսն են. առաջինը` զենքի օգտագործման անվտանգության կանոնների խախտումներն են: Ըստ նախարարի, յուրաքնաչյուր նման պատահարից հետո լուրջ միջոցառումներ են: Իսկ երկրորդ պատճառը միջանաձնային հարաբերություններ են:
“Այն կառույցներում, որտեղ հիմնականում տղամարդիկ են, երիտասարդ, ավյունով լի, ըմբոստ հոգեկերտվածքով` միջանձնային հարաբերությունները կտրուկ բարելավվել, շատ դժվար է: Կոնֆլիկտներն անխուսափելի են:
Պարզապես մենք պետք է այնպես անենք, որ կոնֆլիկտների արդյունքում զենք չկիրառվի: Բոլորս էլ երիտասարդ ենք եղել եւ մասնակցել ենք կռիվների, բայց մեզ մոտ նման դեպք չի եղել, որ զենք օգտագործենք “, -ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջին 5 տարում Զինված ուժերից, նախարարի հավաստմամբ՝ 25 մարդ է պատժվել կամ աշխատանքից ազատվել, իսկ 40 զորամասերի հրամանատարներ պաշտոններից ազատվել կամ տեղափոխվել են այլ պաշտոնի: