21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնի պետը և իր տեղակալը մեղադրվում են ”ատկատների” մեջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ  քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային […]

Սոբչակը կոչ է արել պահպանել հայերին

Ռուսական “Русский пионер” ամսագրի ավանդական ընթերցումներին այս անգամ իր ակտիվ մասնակցությամբ հանդես է եկել սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը: Քսյուշան ներկայացել է առանց ամուսնու` դերասան Մաքսիմ Վիտորգանի: Հաղոդավարուհուն բարոյական աջակցություն է ցուցաբերել մայրը` Լյուդմիլա Նարուսովան: Նա նշել է, որ ամեն անգամ ամսագրի գլխավոր խմբագիրը նրան մեկ բառով հաղորդագրություն է ուղարկում ընթերցումների թեմայի վերաբերյալ, օրինակ` “սեր” կամ “փող”: […]

Զարուհի Փոստանջյանը չէր փոխվել. լեզվակռիվ դատարանում /վիդեո/

ՀՀ Վարչական դատարանում Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր դիմումը: Նշանակված ժամին հայցվորը չէր ներկայացել դատարան եւ դատավոր Կարինե Բաղդասարյանն ասաց, որ դատարանը տեղյակ չէ, թե ինչու չկա հայցվորը: Լրագրողներից մեկը նշեց, որ տիկին Փոստանջյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ կես ժամ կուշանա: ԿԸՀ-ի նեկայացուցիչ իրավաբանական վարչության […]

“Թող տանեն դիմակահանդեսը իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”. նոր հանգամանքներ սպանված գյուղապետի շուրջ

“Իմ ընտանիքը կապ չունի Հրաչ Մուրադյանի սպանության հետ, մենք նրա ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունենք: Հենա բերել են մարդու գերեզմանին հայտարարություններ են դրել: Դիմակահանդես են անում թող իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”,- զայրույթն ու հուզմունքը Henaran.am-ի հետ կիսեց  Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված` Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշալույս Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Պռոշյանի […]

ԲՀԿ-ն մի մեծ սառցաբեկոր է

Երևանի ավագանու անդամ, ”Բարև Երևանի” դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Խնդրում եմ դիսկուրս չսարքել ”ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանություն” կեղծ թեման… Ոչ մեկն էլ չի: ԲՀԿ-ն մի մեծ սառցաբեկոր է, որը ներդրվել է քաղաքական դաշտ` արդարության նավերը խորտակելու համար… Հ.Գ. ԲՀԿ գործիչներին ասեք, որ իրենց ընդդիմադիր չլինելու պատճառաբանութունը պետք չէ կապել […]

Իրար հրմշտել, ուտելիքի վրա հարձակվել չի կարելի

Մայիսի 14-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ` Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը հաջորդել է այսպես ասած` ուտել-խմելու արարողությունը: Մարդիկ բառացիորեն հարձակվել են կերակրի սեղանների վրա և իրար ձեռքից փախցրել ուտելիքը: Henaran.am-ի հետ զրույցում  Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը երևույթը մեկնաբանելով` ասաց. ”Այդ երևույթը բացասական է […]

“Նա հերոսուհի է”. Բրեդը Փիթը` Ջոլիի մասին /ֆոտո/

Անջելինա Ջոլիի` կրծքագեղձերի հեռացման վիրահատությունը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ հանրության կողմից: Շատերը նրա հանդեպ առավել մեծ հարգանքով լցվեցին, մյուսներն էլ սկսեցին քննադատել:Պարզվում է, որ ոչ միայն Ջոլին է պատրաստ բացահայտ խոսել դրա մասին, այլ նաեւ նրա սիրելին` Բրեդ Փիթը: “USA Today”-ին տված հարցազրույցում Փիթը նշել է. “Նա կարող էր լռել եւ ոչ ոք չէր իմանա […]

Մեսսին տեղափոխվել է Միլան

Արգենտինայի և ”Բարսելոնայի” հարձակվող Լիենոլ Մեսսին ժամանակավորապես բնակվում է իտալական Միլանում` նորաձևության մայրաքաղաքում: Մեսսին այնտեղ է իր երեխայի մոր` Անտոնելլայի հետ: Լրատվամիջոցները վերջիններիս նկարահանել են Dolce & Gabbana-ի խանութների մոտ գնումներ կատարելիս:

Այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: ”Առանց մեկնաբանության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: ”Ես չեմ ուզում այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ հայտարարել, որ ընդդիմություն են, այլընտրանք են, որևէ կերպ մեկնաբանել, առավել ևս նշված անձին մեկնաբանելու ցանկություն չունեմ”,-շարունակեց նա: Հարցին` ինչով է պայմանավորված Զոհրաբյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի