08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սոբչակը կոչ է արել պահպանել հայերին

Ռուսական “Русский пионер” ամսագրի ավանդական ընթերցումներին այս անգամ իր ակտիվ մասնակցությամբ հանդես է եկել սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը: Քսյուշան ներկայացել է առանց ամուսնու` դերասան Մաքսիմ Վիտորգանի: Հաղոդավարուհուն բարոյական աջակցություն է ցուցաբերել մայրը` Լյուդմիլա Նարուսովան:

Նա նշել է, որ ամեն անգամ ամսագրի գլխավոր խմբագիրը նրան մեկ բառով հաղորդագրություն է ուղարկում ընթերցումների թեմայի վերաբերյալ, օրինակ` “սեր” կամ “փող”: Այս անգամ Քսենիան ստացել է “հրեաներ” բառով հաղորդագրությունը:

Քսենիան իրեն համեմատաբար համեստ է դրսեւորել` ելնելով միջավայրից, սակայն ի վերջո չի դիմացել եւ որոշել է անեկդոտ պատմել հրեաների մասին` հետեւյալ բովանդակությամբ. “Ծեր հրեան մահանալիս իր մոտ է կանչում ընտանիքի անդամներին եւ ասում.

-Պահպանեք հայերին:

-Ինչո՞ւ հայերին:

-Որովհետեւ եթե չլինեն հայերը, մեզ կանցնեն”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ