01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Թող տանեն դիմակահանդեսը իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”. նոր հանգամանքներ սպանված գյուղապետի շուրջ

“Իմ ընտանիքը կապ չունի Հրաչ Մուրադյանի սպանության հետ, մենք նրա ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունենք: Հենա բերել են մարդու գերեզմանին հայտարարություններ են դրել: Դիմակահանդես են անում թող իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”,- զայրույթն ու հուզմունքը Henaran.am-ի հետ կիսեց  Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված` Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշալույս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Այս առավոտ տեղեկություն եղավ սպանված գյուղապետի շիրիմը պղծելու մասին: Հայտնի է միայն,որ գերեզմանի վրա գրված է եղել “Պարահանդեսն ավարտվեց“:

“Ես համոզված եմ որ ոստիկանությունը չի կարա անմեղ մարդկանց բերի ինչ որ բան կպցնի: Ոնց էլ լինի անմեղ մարդուն չեն կարա դատեն: Երկու տղուս տարել են, թող գան ինձ էլ տանեն: Անմեղ մարդուն էկան դիվանու վրից տարան, դե թող գտնեն ով ա էտ մարդու գերեզմանին հայտարարություններ դնում”,- հավելեց Արշալույս Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ խելագարության եզրին է հասել` երկու տղաների ձերբակալումից հետո` չգիտի զբաղվի 4 թոռների խնամքո՞վ, թե՞ պայքարի տղաների անմեղությունը ապացուցելու համար:

Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ անդրադարձավ  գործի նախաքննությանը: ”Սայլը տեղից չի շարժվում: Փաստը փաստ է, որ մարդը գտնվում է ապօրինի կալանավորման մեջ: Կալանավորվելուց հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել: Սպասում են. ինչին են սպասում` չգիտեմ”,-պարզաբանեց Գիվի Հովհաննիսյանը:

Ոստիկանության մամլո ծառայությունից հաստատեցին, որ Հրաչ Մուրադյանի շիրիմի վրա հայտնաբերվել են տարաբնույթ հայտարարություններով թղթեր:

“Այս պահին կատարվում է քննություն և լրացուցիչ տեղեկություններ չենք կարող հրապարակել”,- Henaran.am-ին հայտնեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց և այս առավոտ ֆեյսբուքի օգտատերերից մեկը ահազանգել է գերեզմանը պղծելու դեպքի մասին:Հայտնի է միայն,որ գերեզմանի վրա գրված է եղել “Պարահանդեսն ավարտվեց”:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ