06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնի պետը և իր տեղակալը մեղադրվում են ”ատկատների” մեջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ  քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետ Ս. Կարապետյանը և նրա տեղակալ Հ. Ասատրյանը,  հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2010 թթ. ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 450.016.000 դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ