19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրար հրմշտել, ուտելիքի վրա հարձակվել չի կարելի

Մայիսի 14-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ` Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը հաջորդել է այսպես ասած` ուտել-խմելու արարողությունը:

Մարդիկ բառացիորեն հարձակվել են կերակրի սեղանների վրա և իրար ձեռքից փախցրել ուտելիքը:

Henaran.am-ի հետ զրույցում  Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը երևույթը մեկնաբանելով` ասաց. ”Այդ երևույթը բացասական է  անկախ ամեն ինչից, հարձակվելը ուտելիքի վրա` իրար հրմշտելով, մեկը մյուսին անտեսելով և ոտնահարելով, կապ չունի` եկեղեցու բացում է, փակում է,  միանշանակ դատապարտելի է: Բայց սա բերել, կապել եկեղեցու բացման արարողության հետ միանշանակ կամ միամտություն է, կամ դիտավորություն”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ