Այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: ”Առանց մեկնաբանության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
”Ես չեմ ուզում այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ հայտարարել, որ ընդդիմություն են, այլընտրանք են, որևէ կերպ մեկնաբանել, առավել ևս նշված անձին մեկնաբանելու ցանկություն չունեմ”,-շարունակեց նա:
Հարցին` ինչով է պայմանավորված Զոհրաբյանի նման վերաբերմունքն իր անձին եւ որոշ ընդդիմադիր դեմքերի հանդեպ, Արամ Սարգսյանը հորդորեց այդ մասին Զոհրաբյանին հարցնել: