06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը չէր փոխվել. լեզվակռիվ դատարանում /վիդեո/

ՀՀ Վարչական դատարանում Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր դիմումը: Նշանակված ժամին հայցվորը չէր ներկայացել դատարան եւ դատավոր Կարինե Բաղդասարյանն ասաց, որ դատարանը տեղյակ չէ, թե ինչու չկա հայցվորը:

Լրագրողներից մեկը նշեց, որ տիկին Փոստանջյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ կես ժամ կուշանա: ԿԸՀ-ի նեկայացուցիչ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողի ասածը հիմք չէ եւ վարչական դատավարության 95-րդ հոդվածով հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

Այնուամենայնիվ, դատավորը որոշեց կես ժամով հետաձգել դատաքննությունը:

Ի դեպ, մինչ դատական նիստն սկսելը դատավորը հայտարարեց, որ արգելվում է լուսանկարելը եւ տեսաձայնագրելը: 

Դատավարությունը սկսելուց  Զարուհի Փոստանջյանի բացման խոսքով, որտեղ հայցվորը պնդեց պահանջը: Նա գտնում է, որ ԿԸՀ –ն պարտավոր էր վարույթ հարուցել եւ քննարկել իր պահանջները, քանի որ  ԿԸՀ-ն պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, անցկացման համար:   Մասնավորապես, ահազանգի հիման վրա, ըստ “Ժառանգության” ներկայացուցչի, ԿԸՀ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք խոչընդոտում էին իր  իրավունքը:

 Պատասխանող կողմի ներկայացուցիչ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ  Նունե Հովհաննիսյանը խնդրեց մատնանշել ԸՕ այն հոդվածը, որով ԿԸՀ-ն իրավասու էր քննել տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները:

“Ես ներկայացրել ու բարձրաձայնել եմ՝ պետք է վերացվեն խախտումները”,-պատասխանեց  Փոստանջյանը:

“Դուք կարո՞ղ եք ձեր ասածը մատնանշել ձեր դիմումում, տա՞մ դիմումը մի հատ ցույց տաք”,-ասաց Ն. Հովհաննիսյանը:

 “Այստեղ պարոն Մուկուչյանի դերակատարությունը մի ստանձնեք: Նորից եմ կրկնում՝ ներկայացրել եմ դիմում ԿԸՀ-ին, նույնիսկ եթե իմ պահանջը հստակ սահմանված չլիներ, դուք իրավունք չունեք չարաշահեք ձեր լիազորությունները եւ մեջբերեք, իբրեւ թե իմ դիմումը պահանջ չի ունեցել: Իմ դիմումն ունեցել է բողոք, պահանջ”,-ասաց Փոստանջյանը:

 ԿԸՀ-ի ներկայացուցչի այն հարցին, թե հայցադիմումով  ԿԸՀ-ն  ո՞ր որոշմամբ կամ գործողությամբ է խախտվել վարչական վարույթի մասին օրենքի 3-րդ հոդվածի դրույթները` Փոստանջյանն ասաց.
“Հստակ գրված է, կարդացեք հայցադիմումը, եթե չեք հասկանում, ապա…”:

Այստեղ դատավոր Կարինե Բաղդասարյանը ընդհատեց` կոչ անելով կոռեկտ լինել: 

“Բոլորս այստեղ կանայք եք, եւ չեմ կարծում, թե կարիք կա վիրավորելու միմյանց”,-ասաց դատավորը:

Հաջորդ հարցերին Զարուհի Փոստանջյանը համարյա չպատասխանեց:

“Հարցրեք պ-ն Մուկուչյանին”, “Կարիք չեմ գտնում պատասխանել”,-ասում էր նա:

Դատարանը հետազոտեց ապացույցները, ավարտեց վիճաբանությունների փուլը: Որոշումը կհրապարակվի մայիսի 17-ին:

Դատական նիստից հետո էլ շարունակվեց բանավեճը կողմերի միջեւ:Դա առանց մեկնաբանության` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ