07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2013

Դիահերձարանի աշխատակիցն սպանել եւ կերել է իր զոհին

Յամալ թերակղզու Ակսարկա քաղաքի դիահերձարանի աշխատակցին մեղդարում են սպանության եւ մարդակերության մեջ: Հանցագործն ինքն է խոստովանել, որ մասամբ կերել է իր զոհին:  Նա պատմել է, որ 2011-ին անտառում մի կնոջ է հանդիպել, ում 2 անգամ դանակահարել է, ինչի արդյունքում էլ կինը մահացել է: Նա թաքցրել է դին, իսկ մարմնի որոշ մասեր օգտագործել է սննդի մեջ: […]

Շվեյցարիայի դեսպանը ավարտում է առաքելությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, նշելով, որ որպես Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում հիմնադրվեց նախ Շվեյցարիայի դեսպանության գրասենյակը, ապա դեսպանությունը: Հանրապետության Նախագահը […]

Այդ ե՞րբ ենք լռել, որ հիմա էլ լռենք…Զուրաբյան /վիդեո/

”Այդ երբ ենք լռել, որ հիմա էլ լռենք”,-Henaran.am-ի հարցին, թե ընտրական փուլի ավարտից հետո ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, սպասել մինչև հաջորդ ընտրություններ` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, թե պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ”Ինչ արել ենք 2008 թվականից սկսած` անելու ենք նույնը: Սահմանադրությամբ տրված բոլոր միջոցներով […]

Հանդիպեցին Տարոն Մարգարյանին

Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Կենդանաբույժների  համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երեւանում են բրիտանական “Փրո Փոուզ” կենդանիների բարեկեցության բարեգործականի, “Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն” միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչեւ հունիսի 4–ը  Երեւանում անցկացվող 10-օրյա […]

Սաակաշվիլին ինտիմ սկանդալի կենտրոնում է /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին ստիպված է բացատրել, թե ինչու պետական գումարներն իր անձնական կարիքների համար են ծախսվել, գրում է “pravda.ru”-ն: Պարզվում է` կովկասյան հանրապետության նախագահի գեղեցկությունը ոչ միայն հզոր, այլ նաեւ թանկարժեք ուժ է: ԶԼՄ-ների տեղեկություններով` պետբյուջեից շուրջ 11 հազար դոլար նախագահը վատնել է բոտոկսի ներարկումների  վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն հիասքանչ անծանոթուհուն, ում […]

Ժամանակին ես էլ էի իշխանություն. հիմա ողջ-առողջ եմ. ԵԽԽՎ նախագահ /վիդեո/

Այսօր Երևանում մեկնարկած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջմանը լրագրողները ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին տեղեկացրին, որ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ, բանտարկյալ Տիգրան Առաքելյանի: Մինյոնն արձագանքեց. ”Նորմալ է, որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անում: Տարբեր երկներում էլ ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անում: Ես կարևորում եմ, որ հարգվի ցուցարարների ազատությունը”,-ասաց ԵԽԽՎ […]

Հայոց ցեղասպանությանը հավանություն տալու համար Հունաստանում քրեական պատասխանատվության կենթարկեն

Հունաստանի խորհրդարանը հաստատել է վարչապետ Անտոնիս Սամարասի “Նոր դեմոկրատիա”  կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քսենոֆոբիայի դրսեւորման եւ նրանց համար, ովքեր կհերքեն ցեղասպանությունը կամ Հոլոքսոտը, գրում է “news.mail.ru”-ն: “Հակառասիստական անունն ստացած օրինագծի քննարկումը հակասական կարծքների տեղիք  է տվել` շատերն այն համարում են հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանություններին, Հոլոքոստին եւ […]

Թուրքիան ցանկանում է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. Թուրքիայի պատվիրակ /վիդեո/

”Ադրբեջանը ևս պետք է աջակցի ԼՂՀ-ի կարգավորման գործընթացին”,-այսօր Երևանում մեկնարկած ԵԽԽՎ-ի նիստին լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի պատվիրակ Նուրսունա Մեմեկան:  Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները կախված են Ադրբեջանի հետ երկու երկրների հարաբերություններից, նա չցանակացավ պատասխանել : Ինչ կարող է ասել հայ-թուրքական արձանագրությունների մասին. հույս ունի, որ դրանք կվերականգնվեն: Իսկ արդյոք Թուրքիան ցանկանում է վավերացնել դրանք. ”Այո, Թուրքիան […]

Եթե դատավորն իմանա` էլ ով է կանգնած թիկունքում`

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խոսելով դատական համակարգում տիրող անիրավական որոշումների մասին, մասնավորապես ասաց, որ դատավորներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ` թե ով ում բարեկամն է: Այսպես, 2008թ-ից  քննվում է Անահիտ Հարությունովայի  հայցը: Հայցի առարկան ամուսնալուծությունն է, որին հետեւում է սեփականության իրավունքի հարցը: Հարությունովայի հայցը չի բավարարվում, քանի որ դատարանը որոշում  կայացրել է Ռադիշչեւի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված