23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան ցանկանում է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. Թուրքիայի պատվիրակ /վիդեո/

”Ադրբեջանը ևս պետք է աջակցի ԼՂՀ-ի կարգավորման գործընթացին”,-այսօր Երևանում մեկնարկած ԵԽԽՎ-ի նիստին լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի պատվիրակ Նուրսունա Մեմեկան: 

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները կախված են Ադրբեջանի հետ երկու երկրների հարաբերություններից, նա չցանակացավ պատասխանել : Ինչ կարող է ասել հայ-թուրքական արձանագրությունների մասին. հույս ունի, որ դրանք կվերականգնվեն: Իսկ արդյոք Թուրքիան ցանկանում է վավերացնել դրանք. ”Այո, Թուրքիան ցանկանում է”: Իսկ ինչու չի անում լրագրողների հարցին, արձագանքեց. ”Դուք գիտեք ինչու”:  

Դիտարկմանը՝ միգուցե Ադրբեջանի պատճառով դրանք կրկին չեն վավերացվում, թուրք գործիչը կրկին չպատասխանեց ու այս անգամ արդեն հեռացավ: 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ի սկզբանե հայտարարվածի համաձայն` առանց նախապայմանների էին ընդունվել, սակայն հետագայում պաշտոնական Անկարան նախապայման առաջ քաշեց` մինչև չլուծվի ղարաբաղյան հարցը հայ-թուրքական սահմանը չի բացվի:

Թուրք գործիչը միայն ասաց, որ երկորրդ անգամ է Երևանում, առաջին անգամ այստեղ է եղել հինգ տարի առաջ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ այն անգամ, և այս անգամ դեռևս ժամանակ չի ունեցել դիտելու քաղաքը, սակայն նկատել է, զարգացում ու առաջընթաց կա, ինչն իր համար հաճելի է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ