07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2013

Պետպատվերով տեղերը կրճատվում են

Հայաստանում բուհական ընդունելության համակարգը հարմարեցվում է եվրոպականին: Իսկ Եվրոպայում բոլոր դիմորդներն ընդունվում են բուհ, փոխարենը բավական դժվար է ուսումնական պրոցեսը: Այս տարի Հայաստանի բուհ-երին հատկացված պետպատվերով տեղերը գրեթե 1600 է` նախորդ տարվա 2 130 տեղի փոխարեն: Մինչդեռ բավական շատ են վճարովի տեղերը: Փաստորեն, պետպատվերով տեղերը կրճատվում են: Հիշեցնենք, արդեն հայտարարվել է, որ ուսման վարձավճարները բարձրանալու […]

ԵԽԽՎ-ն ԼՂՀ-ի վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Երևանում կայացած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստն այսօր ԼՂՀ-ի վերաբերյալ հայտարարություն ընդունեց: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումը բխում է այն պարտավորություններից, որ ստանձնել են Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս:  ”Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում իրենց նախագահության շանսից ` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության […]

Երեխաների համար` անվճար

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենդանաբանական այգին իր այցելուների համար կազմակերպել է մի շարք անակնկալներ: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, երգ ու պար, խաղ-մրցույթներ եւ մանկական համերգ` տարբեր երաժշտական խմբերի ու մանկական համույթների մասնակցությամբ: Տոնական միջոցառումների մեկ- նարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին եւ կավարտվի ժամը 18:00-ին: Երեւանի կենդանաբանական այգին իր […]

Անգելա Մերկելը շփոթել է Ֆրանսուա Օլանդի անունը /վիդեո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ելիսեյան պալատում կայացած մամլո ասուլիսին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսուա Միտերանի հետ, ով ղեկավարել է Ֆրանսիան 1981-95-ին: Օլանդը պարզապես ժպիտով է արձագանքել, իսկ Մերկելը քիչ անց ինքն իրեն է ուղղել: Չնայած զվարճալի իրավիճակին, բանակցությունները հաջողությամբ են ավարտվել: “Թեմաները, որոնց վրա մենք աշխատում ենք, արդեն նշվել է Ֆրանսուա Միտերանի կողմից”,-հայտարարել […]

Առաջարկում է գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով` հիմնավորումը կա

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաջարկեց գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով: Հիշեցնենք, ըստ պաշտոնական աղբյուրների նախնական տեղեկությունների` գազը կթանկանա 24 դրամով` սահմանված 132-ից դառնալով 156 դրամ` մեկ խորանարդ մետրի համար: “ՀայՌուսգազարդի փաթեթից կարելի է առանձնացնել այն կտորը, որը վերաբերում է մոդեռնիզացիայի և նոր գազաֆիկացման ծրագրերին, որը […]

Ադրբեջանը չներկայացավ Երևանում հրավիրված ԵԽԽՎ նիստին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօ` մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Քանի որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն առաջին անգամ ստանձնել է ՀՀ-ը, առաջին նիստն էլ հրավիրված է Երեւանում:  Ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր եկրների ներկայացուցիչները մասնակցում են նիստին այդ թվում Թուրքիայից: Նիստին չի մասնակցում Նորվեգիան, […]

ՀՀ-ը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին. ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին

Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին եւ հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները եւ գործունեության ծրագիրը։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով […]

Զինվորները հոսպիտալացվել են աղիքային վարակով

“Ասոյանը այստեղ չի, նախարարություն է գնացել, ով եք դուք”-Henaran.am-ը ցանկանում էր հանդիպել Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին  պարզաբանում ստանալու համար, արդյոք համապատասխանում է իրականությանը մամուլում տարածված այն տեղեկությունը, թե մի քանի տասնյակ զինվորներ երեկ` մայիսի 30-ին տեղափոխվել են Նոքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ թունավորում ախտորոշմամբ: Տարածված տեղեկատվության համաձայն` թունավորումը առաջացել է գոմեշի մսից պատրաստված ճաշն ուտելուց հետո: […]

Եվս 53 տորնադոյի սպառնալիք. ԱՄՆ-ը շարունակում է ավերածությունների ենթարկվել /վիդեո/

Ամերիկյան Արկանզաս նահանգին վրա հասած հզոր տորնադոն ավիրել է Օդեն քաղաքի եկեղեցին, բնակելի տներ եւ մի քանի շինություններ: Մի քանի օրվա ընթացքում նահանգում 16 փոթորիկ է գրանցվել: ԱՄՆ-ի օդերեւութաբանական ծառայությունն զգուշացնում է երկրի կենտրոնական մասերում եւս 53 տորնադոների վտանգի մասին, գրում է “дни.ру”-ն: Մրրիկը վնասել է նահանգի էլեկտրալարերը, վնասվել է 7 մարդ, եւս 2-ը` տուժել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված