Եվս 53 տորնադոյի սպառնալիք. ԱՄՆ-ը շարունակում է ավերածությունների ենթարկվել /վիդեո/
Ամերիկյան Արկանզաս նահանգին վրա հասած հզոր տորնադոն ավիրել է Օդեն քաղաքի եկեղեցին, բնակելի տներ եւ մի քանի շինություններ: Մի քանի օրվա ընթացքում նահանգում 16 փոթորիկ է գրանցվել: ԱՄՆ-ի օդերեւութաբանական ծառայությունն զգուշացնում է երկրի կենտրոնական մասերում եւս 53 տորնադոների վտանգի մասին, գրում է “дни.ру”-ն:
Մրրիկը վնասել է նահանգի էլեկտրալարերը, վնասվել է 7 մարդ, եւս 2-ը` տուժել են կայծակի հարվածից:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին 2 հզոր տորնադո վրա էին հասել Օկլահոմա նահանգին: 55 հազար բնակչությամբ Մուր քաղաքը գրեթե ամբողջությամբ ավիրվել էր, շուրջ 100 մարդ դարձավ աղետի զոհը: Տորնադոյից հետո քաղաքում երկար ժամանակ կարկուտ էր տեղում` բնակիչների վկայությամբ` թուրինջի չափի, սակայն դա չէր խանգարում վերականգնողական աշխատանքներին: