28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Անգելա Մերկելը շփոթել է Ֆրանսուա Օլանդի անունը /վիդեո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ելիսեյան պալատում կայացած մամլո ասուլիսին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսուա Միտերանի հետ, ով ղեկավարել է Ֆրանսիան 1981-95-ին: Օլանդը պարզապես ժպիտով է արձագանքել, իսկ Մերկելը քիչ անց ինքն իրեն է ուղղել: Չնայած զվարճալի իրավիճակին, բանակցությունները հաջողությամբ են ավարտվել:

“Թեմաները, որոնց վրա մենք աշխատում ենք, արդեն նշվել է Ֆրանսուա Միտերանի կողմից”,-հայտարարել է Մերկելը եւ անմիջապես ուղղել իրեն. “Ֆրանսուա Օլանդ, ոչ թե Ֆրանսուա Միտերան”: Լրագրողները, սակայն, այդ պահին Օլանդի դեմքին պայծառ ժպիտ են նկատել, հաղորդում է “ИТАР-ТАСС-ը:

Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակացությունները հունիսի վերջին կայանալիք Եվրամիության գագաթաժողովին: “Երբ խոսում են Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասին, միշտ այնպիսի տպավորություն  է, որ մեր դիրքորոշումները տարբեր են, սակայն մենք մասամբ համաձայնության ենք գալիս”,-ընդգծել է Օլանդը` որպես հավաստիացում նշելով, որ 2 երկրներն էլ հանդես են եկել առաջարկությամբ, որ Եվրախումբը ունենա իր լիազոր նախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ