Այսօր շիկահերների միջազգային օրն է

Մայիսի 31-ին նշվում է շիկահերների օրը: Բազմաթիվ անեկդոտների հերոսուհիները, ջրածնի պերօքսիդի եւ վարսավիրական արվեստի գերիները, “գլամուրի” անմեղ զոհերը, սոլյարիների եւ սիլիկոնների տիրուհիները, իսկական ջենթլմենների սիրահարները, հիպերկանացի տրամաբանության կրողները, արժանապատվորեն առաջին անգամ նշեցին այս տոնը 2006-ին: Շիկահերների միջազգային տոնն առաջին անգամ բավական շքեղ է նշվել: Այդ ժամանակ կայացավ “Ադամանդե կրունկ” մրցանակաբաշխությունը` հատուկ շիկահերների համար առաջին մրցանակաբաշխությունը: […]