Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում ամբողջովին համահունչ է ՄԽ համանախագահողների տեսակետներին. Նալբանդյան
Այսօր Երեւանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության վեց ամիսների ընթացքում իրենք փորձելու են անել հնարավորինը եվրոպական արժեքների, մարդու իրավունքների ամրապնդման, օրենքի գերակայությունը հաստատելու ուղղությամբ:
Ելույթից հետո ներկաներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին: ԼՂ կարգավորման շուրջ հարցին արձագանքելով` արտգործնախարարը նախ ասաց, որ ԵԽԽՎ-ում չպիտի քննարկվի այդ հարցը, քանի որ այստեղ այլ հարցեր են քննարկվում: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնելով հարցին հետաքրքրություն ցուցաբերելու համար, Նալբանդյանն ասաց, որ ոչ մի կոնֆլիկտ ամբողջ աշխարհում այնքան չի քննարկվել այնպիսի բարձր մակարդակներում, ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
՛՛Մենք պատրաստ ենք կոնֆլիկտի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը: Հայստանը երբեք չի պահանջել, որ միջազգային հանրությունը պահանջի Հայաստանի շահերը միայն պաշտպանել՛՛,-ասաց նախարարը` հավելելով, որ ունենալով միջազգային հանրության իրական աջակցությունը՝ կունենանք նաև կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծում: Նալբանդյանը նույն վերաբերմունքն է ակնկալում նաև Ադրբեջանից:
Իսկ ՀՀ-ն մինչև որ մակարդակն է պատրաստ համագործակցել Ադրբեջանի հետ և արդյոք հայ հասարակությունը դրան պատրաստ է:
Նալբանդյանը պատասխանեց որպես ՀՀ արտգործնախարար և ոչ թե ԵԽԽՎ հանձնաժողովի անդամ: Հայաստանի դիրքորոշումն այս հարցի հետ կապված ամբողջապես համահունչ է Մինսկի խմբի համանախագահող ների տեսակետերին, սակայն Ադրբեջանը դրանց հետ համաձայն չէ: Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը շեշտը հիմա դնում է համանախագահների 2009 թ-ի հռչակագրի վրա, որը մի ժամանակ դարձյալ մերժում էր:
՛՛Նրանք, ի՞նչ է, ակտուալ չե՞ն: Այն ժամանակ նրանք հրաժարվում էին ընդունել դեկտեմբերյան փաստաթղթերը, ինչի վրա հիմա հիմնվում են: Նրանք ընդունում են այդ փաստաթղթերը, միևնույն ժամանակ արդարացումներ են անում: Դուք կամ ընդունում եք, կամ ոչ՛՛,-ասաց նախարարը:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմերը համաձայն են կրակոցները դադարեցնել: ՀՀ արտգործնախարարը նկատեց, որ Ադրբեջանը դեմ է խնդրի խաղաղ կարգավորմանը: