04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանությանը հավանություն տալու համար Հունաստանում քրեական պատասխանատվության կենթարկեն

Հունաստանի խորհրդարանը հաստատել է վարչապետ Անտոնիս Սամարասի “Նոր դեմոկրատիա”  կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քսենոֆոբիայի դրսեւորման եւ նրանց համար, ովքեր կհերքեն ցեղասպանությունը կամ Հոլոքսոտը, գրում է “news.mail.ru”-ն:

“Հակառասիստական անունն ստացած օրինագծի քննարկումը հակասական կարծքների տեղիք  է տվել` շատերն այն համարում են հակասահմանադրական:

Խոսքը վերաբերում է Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանություններին, Հոլոքոստին եւ ֆաշիզմի հանցագործություններին, որոնք դատապարտվել են միջազգային կամ հունական դատարանի կողմից: Նրանք, ովքեր հրապարակայնորեն, բանավոր կամ ԶԼՄ-ների միջոցով հավանություն կտան կամ կթերագնահատեն տվյալ հանցագործությունների ծանրությունը կդատապարտվեն 3 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 5-20 հազար եվրոյի չափով: 

Նույն պատիժն է սահմանված նաեւ նրանց համար, ովքեր բռնության կամ ատելության կոչ են անում` ռասայի, մարմնի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատկանելության վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց, ովքեր մասնակցում են քսենոֆոբիայի ակտերի կամ ռասիստական կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ