08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդ ե՞րբ ենք լռել, որ հիմա էլ լռենք…Զուրաբյան /վիդեո/

”Այդ երբ ենք լռել, որ հիմա էլ լռենք”,-Henaran.am-ի հարցին, թե ընտրական փուլի ավարտից հետո ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, սպասել մինչև հաջորդ ընտրություններ` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մեր դիտարկմանը, թե պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ”Ինչ արել ենք 2008 թվականից սկսած` անելու ենք նույնը: Սահմանադրությամբ տրված բոլոր միջոցներով ներառյալ հանրահավաքներ, երթեր, ամեն տեսակի միջոցառումներ, բացահայտումներ, մեղադրանքներ` իշխանության նկատմամբ, շարունակելու ենք այն առաքելությունը, որ մենք ստանձնել ենք` բացահայտել այս իշխանությունների դերը”:

Հարցին, թե չարժե հիմա ավելի ակտիվանալ, երբ կա հասարակական բողոք, նա պատասխանեց.

”Իզուր եք կարծում, որ չորս տարվա հանգստություն է տրված լինելու Հայաստանի իշխանավորներին: Նման բան չկա, և իրականում պետությունը շատ դժվար վիճակում է: 250 հազար մարդ լքել է Հայաստանը խաղաղ պայմաններում”: 

Զուրաբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ նախորդ հինգ տարվա ընթացքում էլ, հիմա էլ ընդդիմությունը շարունակում է նույն մտքերը հնչեցնել: 

”Ամեն պահին կոնկրետ պահանջեր են դրվել և իրավիճակից բխող պահանջներ: Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր քաղաքական օրակարգը”:նԶուրաբյանը ընդդիմության և կոնկրետ իրենց գործունեությունը արդյունավետ է համարում` ասելով, որ 2008-ին իրենք արդեն հաղթել են, ուղղակի իշխանությունն է ճնշել ժողովրդին: 

Մեկնաբանելով ”Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանին, որ ընդդիմությունը հիմա փլատակների մեջ է և պասիվ է` Զուրաբյանն ասաց.

”Ես դա ինքնաքննադատություն եմ գնահատում, երևի նկատի ունի իրենց վիճակը”: 

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ