06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե դատավորն իմանա` էլ ով է կանգնած թիկունքում`

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խոսելով դատական համակարգում տիրող անիրավական որոշումների մասին, մասնավորապես ասաց, որ դատավորներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ` թե ով ում բարեկամն է:

Այսպես, 2008թ-ից  քննվում է Անահիտ Հարությունովայի  հայցը: Հայցի առարկան ամուսնալուծությունն է, որին հետեւում է սեփականության իրավունքի հարցը: Հարությունովայի հայցը չի բավարարվում, քանի որ դատարանը որոշում  կայացրել է Ռադիշչեւի փողոցի բնակարանի հիմքով: Սակայն թաղապետարանը դատարանին պաշտոնապես գրությամբ տեղեկացրել է, որ Երեւանում Ռադիշչեւի փողոցի թիվ 1,2 շենք չկա, եւ  15 տարի է, որ այդ փողոցը վերանվանվել է Էմիրնսկու փողոց:

Անահիտ Հարությունովայի հայցի մյուս կողմը դատավորներից մեկի ազգականն է, ինչը գործը քննող դատավորների համար “անհաղթահարելի խոչընդոտ” է դարձել: Բնականաբար,  պետք է շրջանցվի օրենքը:
Henaran.am-ի տեղեկություններով, Անահիտ Հարությունովան բավական ազդեցիկ պաշտոնյայի մտերիմ ազգականն է, պարզապես վերջինս չի ցանականում միջամտել դատական պրոցեսին:

Մենք հետեւելու ենք դատական այս գործընթացին եւ առաջիկայում այլ մանրամասների կանդրադառնանք: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ