12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Առանց արատների մարդ էր. Հրանտ Մաթեւոսյան /վիդեո/

Ապրիլի 17-ին  լրանում է հայ քաղաքական եւ պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81-ամյակը: Նրա կնոջ` Ռիմա Դեմիճյանի խոսքով,  Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր` լիներ ընտանիքում, թե` արտաքին աշխարհում: ”Նրան բոլորն ընկալում էին որպես դրական մարդ: Նրա մեջ մարմնացել էին դրական որակները` թե´ մարդկային, թե´ քաղաքական գործչի: Եվ իզուր չէ, որ Հրանտ […]

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել /վիդեո/

Այսօր առավոտյան իրանա-պակիստանյան սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.7 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնն իրանյան Զահեդան քաղաքից հարավ-արեւելք է գտնվել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են  68.3 կմ խորությամբ: Առայժմ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Комсомольская правда”-ն: Նշենք, որ նախօրեին Իրանում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի զոհն էր դարձել 40 մարդ: […]

Շնորհավոր ծնունդդ, Տարոն

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան 35 ամյակն է: Վերջին սոցհարցումներով եւ հետազոտություններով Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետ է ճանաչվել: Նա համարվում է Երեւանի ավագանու ընտրությունների միակ ֆավորիտը: Թերեւս Տարոն Մարգարյանին առավել լավ բնութագրել է նախագահ Սերժ Սարգսյանը: “Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ […]

Ով է Շարմազանովը. Ժամանակ

Թերթը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվել է` ՀՀԿ-ում կարծես թե դժգոհություններ կան Էդուարդ Շարմազանովին Տարոն Մարգարյանի շտաբի պետ նշանակելու կապակցությամբ, այն առումով, որ նա ծնունդով երեւանցի չէ եւ կիսով չափ հույն է: -Ես որպես կուսակցության փոխնախագահ եւ ԳՄ տեղյակ եմ, թե Գերագույն մարմնի բոլոր նիստերին ինչ է քննարկվում: Շտաբից ու շտաբի պետքից […]

Սամվել Բալասանյանը Մաշա Մնջոյանին “դուխ” է տվել. Հրապարակ

Թերթը գրում է, որ երեկ Գյումրիի ավագանու նիստը ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել “Հայաստանի ձայն” նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է` հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: Երբ ես գնում “Նովայա վալնա” մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք […]

Չեն ծեծի` զորավարի հետ լավ է. ՉԻ

Ուղիղ 20 օրից Երեւանում ընտրություններ են: Այդ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցելու են միայն Երեւանի բնակիչները, իսկ մարզերի բնակիչները չեն մասնակցելու: Այսինքն` տվյալ իրավիճակում ցանկացած քաղաքական գործչի համար ամենաանհեթեթ քայլը կլիներ մայրաքաղաքը թողնելը ու մարզերով շրջագայելը: Եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ գտավ այդ քայլը, գրում է թերթը: Բա, իհարկե, եթե Հայաստանի ժողովրդի հաղթանակը Մոսկվայից է […]

“Եռակի-քառակի շնորհակալություն Արմեն Աշոտյանին”. Աղվան Վարդանյան

Այսօր մամուլի ասուլիսով հանդես էր եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:Ասուլիսից անմիջապես հետո, կարծես այդ ասուլիսին ի պատասխան, իր սիրած վայրում` facebook-ում ՀՅԴ-ին վերաբերող գրառում էր կատարել նաեւ ՀՀ ԿԳ, ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը… Աղվան Վարդանյանը, yerkir.am-ի խնդրանքով, անդրադարձավ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը եւ նշեց. “Սիրում եմ արձագանքել […]

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներման օրենսդրական հրաման է ստորագրել, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2013-ի ապրիլի 16-ը, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ըստ այդ հրամանի` մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ` խիստ ռեժիմով վայրերում, ցմահ բանտարկությունը կփոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ, կազատվեն այն բանտարկյալները, ովքեր անբուժելի հիվանդություններ ունեն եւ որոնց 70 տարին է […]

Հացադուլ ԱԱԾ մեկուսարանում . ՉԻ

Թերթի տեղեկություններով, ԱԱԾ-ում գտնվող Սահակ Սահակյանը արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում: Նա պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ: Այս պաշտոնյաներից Սահակյանին դեռ ոչ ոք չի այցելել: Թերթը հիշեցնում է, որ 2010թ. Քաջարանում սրճարանի տարածքում տեղի էր ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի