12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

՛՛Ծանր է լուծը թագավոր ախպոր՛՛ /վիդեո/

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սիրելի կարգախոսը` “Մեր խոսքը գործ է” դեռ վաղեմության ժամկետը չի կորցրել: Կուսակցությունն այս կարգախոսով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Խոստումների շարանը շարունակվում է Երեւանի ավագանու ընտրությունների ֆոնին: Մասնավորապես նշվում է, որ այնտեղ, որտեղ ԲՀԿ-ն ազդեցության իրական մեխանիզմներ ունեցել է կամ կունենա, գործելու են: Այս անգամ աշխատում են Երեւանի ուղղությամբ, թե որ եկանք, տեսեք […]

ՀԱԿ՝ առանց Տեր-Պետրոսյանի

“Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում […]

Սեյրան Օհանյանը Մոսկվայում է

  Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ հեռանկարները, կարծիքներ են փոխանակել […]

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա […]

Րաֆֆին ու Տեր-Պետրոսյանը աղոթքից խոսե՞լ են

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հանդիպել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանն ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քանի որ երկուսն էլ նույն տարածքում են գտնվել, Հովհաննիսյանը մոտեցել է ու բարևել, քաղաքավարական հանդիպում է եղել, որ մի քանի վայրկյան է տևել: Հարցին, թե ”աղոթքի” թեմային անդրադարձել են, […]

Վթարի ենթարկված վարորդի կրծքավանդակին դանակ է մխրճված եղել

Լիտվայի Կլայպեդա քաղաքում տարօրինակ վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “Delfi.lt”-ը, մեծ արագությամբ սլացող մեքենան հարվածել է պատին: Մեքենան զննելու արդյունքում պարզվել է, որ վարորդը մահացել է, սակայն նրա կրծքավանդակին դանակ է մխրճված:  Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Առայժմ պարզ չէ` վարորդի մահը վրա է հասել դանակի հարվածից, թե` վթարից: Եթե դա այդպես է, […]

Օլիգարխների մասին հարցը ցավեցնում է լեգենդար ծանրորդին /վիդեո/

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես ինքը նշեց Henaran.am-ի հետ զրույցում, ի բնե անկեղծ մարդ է և չնայած հաճախ չի  ցանկանում բացել փակագծերը, որովհետև բաց տեքստով հնչած իր տեսակետները բուռն քննարկումների տեղիք կտան, այնուամենայնիվ չի կարող ճպատասխանել մեր հարցին: Իսկ Henaran.am-ի հարցը հետևյալն էր`” Ինչ կարծիք ունի Յուրի Վարդանյանը` քաղաքական դաշտում, մասնավորապես […]

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ

Այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ, հաղորդում է “Կիոդո” գործակալությունը:  6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի  է ունեցել երկրի արեւելյան ափին: էպիկենտրոնը Տոկիոյից 180 կմ դեպի հարավ: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ցունամիի սպառնալիքի մասին եւս չի հայտարարվել: Նախորդ շաբաթ Ճապոնիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Օսակայի եւ Կիոտոյի շրջանում, […]

Կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի