՛՛Ծանր է լուծը թագավոր ախպոր՛՛ /վիդեո/
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սիրելի կարգախոսը` “Մեր խոսքը գործ է” դեռ վաղեմության ժամկետը չի կորցրել: Կուսակցությունն այս կարգախոսով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Խոստումների շարանը շարունակվում է Երեւանի ավագանու ընտրությունների ֆոնին: Մասնավորապես նշվում է, որ այնտեղ, որտեղ ԲՀԿ-ն ազդեցության իրական մեխանիզմներ ունեցել է կամ կունենա, գործելու են:
Այս անգամ աշխատում են Երեւանի ուղղությամբ, թե որ եկանք, տեսեք ինչեր ենք անելու, ոնց ենք սկսելու Երեւանից: Ի դեպ, ԲՀԿ քարոզիչները կրկնում են իրենց առաջնորդի ՛՛թեզը՛՛, թե Երեւանի կենտրոնից այն կողմ՝ ծայրամասերում լքված վիճակ է:
Երեւանի ամենածայրամասային թաղամասը Նուբարաշենն է, որի թաղապետը ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանն է: Նուբարաշեն վարչական համայնքում ապրիլի 16-ին Henaran.am-ի թղթակցի արձանագրածը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Հ.Գ. Ի դեպ, նուբարաշենցիները մեզ պատմեցին, որ այստեղ թաղապետի պատվերով հատուկ թաղապետի համար գրված “Գեղցի Գեւոյի” երգերն են հնչում` “Վույ աման, աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմի քեֆ արա Մհեր ջան, աշխարհը խալի ա ոտիդ տակ …”: :
Դիտեք տեսանյութը: