15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը Մոսկվայում է

 

Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները եւ հեռանկարները:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդման դրական միտումները եւ հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ