19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել /վիդեո/

Այսօր առավոտյան իրանա-պակիստանյան սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.7 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնն իրանյան Զահեդան քաղաքից հարավ-արեւելք է գտնվել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են  68.3 կմ խորությամբ: Առայժմ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Комсомольская правда”-ն:

Նշենք, որ նախօրեին Իրանում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի զոհն էր դարձել 40 մարդ: Աղետի պատճառով երկրում էլեկտրականության զանգվածային անջատումներ են տեղի ունեցել:

Նախորդ երեքշաբթի Իրանում կրկին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել` “Բուշեր” ԱԷԿ-ից ոչ հեռու, սակայն, բարեբախտաբար, այն չի տուժել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ