Շնորհավոր ծնունդդ, Տարոն

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան 35 ամյակն է: Վերջին սոցհարցումներով եւ հետազոտություններով Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետ է ճանաչվել: Նա համարվում է Երեւանի ավագանու ընտրությունների միակ ֆավորիտը:
Թերեւս Տարոն Մարգարյանին առավել լավ բնութագրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
“Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որեւէ քայլ նրա կողմից չեմ տեսել: Որեւէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում: Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից եւ որեւէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երեւանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Henaran.am-ը շնորհավորում է Տարոն Մարգարյանին, մաղթում քրտնջան աշխատանք` ի բարօրություն Երեւանի, անձնական երջանկություն, առողջություն: Ի դեպ, Տարոնը հեռու չէ յոթ որդով սեղան նստելու ժողովրդական օրհնանքից: Նա արդեն հինգ երեխաների հայր է: