09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Բեքհեմի որդին ընկերուհուն ընդամենը պաղպաղակ է հյուրասիրում

Կարծես թե մեծացել է ոչ միայն Մադոննայի դուստրը, այլ նաեւ մեկ այլ աստղային երեխա` Դեյվիդ եւ Վիկտորյա Բեքհեմների որդին` Բրուքլինը: Պատանուն պապարացցիները լուսանկարել են ինչ-որ սեւահեր աղջկա հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, դա 14-ամյա երեխաների առաջին հանդիպումն է եղել. նրանք միայն պաղպաղակ են կերել եւ ժպտացել` ոչ մի գրկախառնություն, ոչ մի համբույր:  Ամեն տեղ […]

“Բանվորի կոշիկը հասնի նախագահական պալատ” /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի այցելության ժամանակ Սամսոն պապիկը պատարստվում էր Րաֆֆուն ներկայացնել իր ծրագիրը: Նա գծագրել էր իր պատկերացրած նոր Հայաստանի կառուցվածքը եւ պաստառը կախել վզից: “Դատարaնները փակվեն, բանվորի կոշիկը պալատը հասնի, թուրը կոտրվi, մանգաղը փայլի”,-սա էր Henaran.am-ի  զրուցակցի ցանկությունը: Իսկ ծրագրի մանրամասները տեսանյութում: Նշենք, որ այդպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանին նա չհանդիպեց: 

Քույրերը 2 տարի ապրել են եղբոր դիակի հետ /ֆոտո/

Ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մակաո Տադանոյի մարմինը քույրերը հայտնաբերել են այլ բնակարան տեղափոխվելուց առաջ տունը հավաքելիս: Պարզվել է, որ 2010-ից 48-ամյա տղամարդը մեկուսացված կենսակերպ է վարել եւ գրեթե չի շփվել ամենամոտ հարազատների հետ: Տադանոն վայելել է իր մենակությունը` գրեթե դուրս չգալով իր սենյակից եւ նույնիսկ քույրերին չբարեւելով: Քույրերի խոսքով` ինչ-որ ընթացք նա ընդհանրապես չի երեւացել: […]

Շատ հարգելով նախագահին և առաջին տիկնոջը` Րաֆֆու օրհներգն է հնչեցնում /վիդեո/

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով երեկ ”Ազատության” հրապարակում հանրահավաքի սկզբում երգեց ”Նոր Հայաստանի” հիմնը, ապրիլի 9-ին էլ է գտնվելու հրապարակում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:  Վերջինս բավական դժգոհության առիթներ ունի, սակայն նրա համար նշանակություն չունի, թե ով երկրում եղած մի շարք խնդիրները կլուծի: ”Ես շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ փոփոխությունները: Եկել է ժամանակը, որ […]

Ջասթին Բիբերը նոր մասնագիտություն է սովորել

Կածես թե դաջվածքները դարձել են արեւմտյան աստղերի կյանքի անբաժան մասը: Դժվար է 18 տարեկանից բարձր ինչ-որ մեկին տեսնել առանց նկարների մարմնի վրա: Իսկ Ջասթին Բիբերն ավելի հեռուն է գնացել` նա սովորել է դաջվածքներ անել: Այժմ նա ինքնուրույն կարող է “զարդարել” իրեն տարբեր պատկերներով:  Ջասթինի առաջին “հաճախորդն” էլ հենց նրա վարպետն է եղել, որի ոտքի վրա […]

Կանայք ուրիշ են … այս հարցում ՀՀԿ-ԲՀԿ չկա /ֆոտո, վիդեո/

Շաբաթ օրը` ապրիլի 5-ին “Դեբատ” ակումբի տիրուհին` Գոհար Նուրիջանյանը տարերքի մեջ էր: Ներկա եւ նախկին պատգամավորներ, հայտնի կանայք էին ակումբում, եւ նա ամեն ինչ անում էր տոնը գեղեցիկ դարձնելու համար: Ծաղիկներ, քաղցրավենիք, երաժտություն… Սակայն նախատեսվածից մոտ 40 րոպե ուշ սկսեց քննարկումը, իսկ այդ ընթացքում հայ տղամարդիկ առանձին էին նստել կանանցից եւ խոսում էին գլոբալ հարցերից: […]

Ոչ թե հաշվետվություն, այլ սեմինար է ՀՀԿ-ում

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չհաստատեց մամուլում հրապարկված այն տեղեկությունը, որ  այսօր ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հաշվետվությունն է լսվելու: “Նիստ որպես այդպիսին չկա, պարզապես ամեն շաբաթ օր վարչապետի հետ քննարկվում են տարբեր թեմաներ: Ավելի շուտ սեմինար-պարապմունք է: Հանրապետականներին ներկայացվում են օրենսդրական բարեփոխումները: Անցած շաբաթվա թեման` […]

“Վիքիպեդիան” ներառել են “սեւ ցուցակում”

Կանեփ ծխելու մասին հոդվածի պատճառով “Роскомнадзор” ծառայությունը, որոը հետեւում է ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիային, “Վիքիպեդիային” “սեւ ցուցակում” է գրանցել: Ըստ օրենքի` ռեսուրսը պետք է արգելափակվի, եթե 3 օրվա ընթացքում արգելված ինֆորմացիան ջնջած չլինի: “Роскомнадзор”-ը նշել է, որ հոդվածի արգելման մասին որոշումն ընդունվել  է 2013-ի մարտի 26-ին այն կապակցությամբ, որ նրանում ինֆորմացիա է պարունակվում թմրանյութ օգտագործելու ձեւի […]

Սիրիայում լրագրողների են առեւանգել

Սիրիական գրոհայինները 4 իտալացի լրագրողի են առեւանգել, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները` հղում անելով Իտալիայի ԱԳՆ-ին:  Լրագրողներին, ովքեր Սիրիա են ժամանել` երկրի դրության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով, առեւանգել են երկրի հյուսիսում: Իտալիայի ԱԳՆ-ը կոչ է արել “ծայրահեղ զգուշավորություն” ցուցաբերել լրագրողների մասին հայտարարություններում եւ ընդգծել է, որ “նրանց ֆիզիկական անվտանգությունն առաջներհերթ է մնում”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված