19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շատ հարգելով նախագահին և առաջին տիկնոջը` Րաֆֆու օրհներգն է հնչեցնում /վիդեո/

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով երեկ ”Ազատության” հրապարակում հանրահավաքի սկզբում երգեց ”Նոր Հայաստանի” հիմնը, ապրիլի 9-ին էլ է գտնվելու հրապարակում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: 

Վերջինս բավական դժգոհության առիթներ ունի, սակայն նրա համար նշանակություն չունի, թե ով երկրում եղած մի շարք խնդիրները կլուծի: ”Ես շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ փոփոխությունները: Եկել է ժամանակը, որ ժողովուրդն այլևս չի կարող այսպես ապրել”,-ասաց նա ու հավելեց.

”Ես չեմ թաքցնում իմ մեծ հարգանքը Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ նկատմամբ: Ես շատ կցանկանայի, որ այդ փոփոխությունը կատարեին միասին: Նստեին և մտածեին` ոնց անեն, որ այս պետությունն ավելի ամուր լինի, կարողանան պրոբլեմներից ազատել, շատ-շատ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն”:

Արթուր Իսպիրյանը չգիտի, թե ապրիլի 9-ից հետո ինչ է լինելու: 

Երգչի հետ ամբողջական զրույցը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ