25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կանայք ուրիշ են … այս հարցում ՀՀԿ-ԲՀԿ չկա /ֆոտո, վիդեո/

Շաբաթ օրը` ապրիլի 5-ին “Դեբատ” ակումբի տիրուհին` Գոհար Նուրիջանյանը տարերքի մեջ էր: Ներկա եւ նախկին պատգամավորներ, հայտնի կանայք էին ակումբում, եւ նա ամեն ինչ անում էր տոնը գեղեցիկ դարձնելու համար: Ծաղիկներ, քաղցրավենիք, երաժտություն… Սակայն նախատեսվածից մոտ 40 րոպե ուշ սկսեց քննարկումը, իսկ այդ ընթացքում հայ տղամարդիկ առանձին էին նստել կանանցից եւ խոսում էին գլոբալ հարցերից: Ասենք կանայք էլ պակաս հարցեր չէին քննարկում:  Իսկ արդեն պաշտոնական մասում տղամարդիկ խոսքեր շռայլեցին կանանց:

“Հանրապետական”  պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` տարբեր ազգությունների կանանց է հանդիպել, բայց հայ կինը ամեն ինչով տարբերվում է: ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Վահե Էնֆիաջյանը լսել է, որ կնոջը կառավարելու երկու ձեւ կա, բայց այդ ձեւերը ոչ մեկը չգիտի:

Տղամարդիկ խոստովանեցին, որ կանանց շատ են սիրում եւ արեւ, ժպիտ մաղթեցին:

Խտրականությո՞ւն է մարտի 8-ից ապրիլի 7-ը նշել կանանց տոնը, տղամարդիկ են ավելի շատ բռնկուն, թե կանայք: Հարցերի պատասխանները` տեսանյութում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ