12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Շատ արագ լքեցին կառավարությունը /վիդեո/

Այսօր նախարարների պաշտոնակատարները կառավարության նիստից հետո շտապում էին որքան հնարավոր է շուտ դուրս գալ շենքից: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Ասաց՝ շտապում է: Henaran.am-ը փորձեց զրուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի հետ: Պարզվեց նա էլ է շտապում: Հարցին՝ ինչպես է գնահատում իր աշխատանքը, Ասատրյանը պատասխանեց. ”Նորմալ”: […]

Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները: Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

ՀՀԿ-ն ծածկադմփոց է անում ՛՛մարտի 1-ի՛՛ հանձնաժողովի հարցը. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ՛՛մարտի 1՛՛-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը չի կարող հարցականի տակ դնել: ՛՛ԱԺ-ն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, ուստի գտնել արհեստական պատճառ այս հանձնաժողովի ստեղծման հարցը խոչնդոտելու համար, բարոյական չէ: Բարոյախրատական պատճառներով այս հանձնաժողովը չստեղծելը … ոնց կարելի է նման հարց բարձրացնել: Սա աբսուրդ հիմնավորում է և ավելորդ […]

Պարոն Օսկանյանի ապրիլյան հերթական թեզիսները կասկած են հարուցում. Կ. Ավագյան

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր եւ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին. “Պարոն Օսկանյանի ապրիլյան հերթական թեզիսները կասկած են հարուցում նրա քաղաքագիտական պատկերացումների վերաբերյալ։ 1. Պարոն Օսկանյանին, չգիտես ինչու, անհանգստացրել է ՀՀ իշխանությունների կառավարման մենաշնորհի հարցը։ Հավանաբար Օսկանյանին հիշողությունը դավաճանում է, եւ նախկին արտգործնախարարը […]

Փող ունենք, կգնենք ”Արմավիան” . պոտենցիալ գնորդը ներկայացավ

Այսօր Հանրային խորհրդի ֆինանաստնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահության նիստում  քննարկվեց  ՀՀ օդային տրանսպորտում առաջացած իրավիճակի և դրա կարգավորման ուղիները: Հիշեցնենք, ազգային ավիափոխադրող ”Արմավիա” ընկերությունը իր սնանկացման գործընթացը սկսել է ապրիլի 1-ից: Չվերթներն իրականացվում են չեխական ավիափոխադրողի միջոցով: Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեցին, որ ավիացիոն ոլորտում առաջացած խնդիրների լուծման համար […]

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի ԱԳ նախարարին

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան […]

Սպիտակ տունը մտադիր է կտրուկ կրճատել ՀՀ-ին տրամադրվող օգնությունը

Սպիտակ տունը հրապարակել է 2014 թվականի բյուջեի նախագիծը, որում Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը առաջարկվում է կրճատել 38 տոկոսով: Եթե այդ առաջարկը հաստատվի Կոնգրեսում, ապա Հայաստանին տրվող օգնությունը ռեկորդային կերպով կկրճատվի` դառնալով ամենափոքրը 1988 թվականի երկրաշարժից ի վեր, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:  Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանի տնտեսական աջակցությանն այժմ առաջարկում է հատկացնել մոտ 25 միլիոն` 24 […]

9-ամյա աղջնակին բռնաբարել են եւ սպանել

Մերձբայկալյան երկրամասի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել 9-ամյա երեխայի բռնաբարության եւ սպանության մեղադրանքով: Զոհի ինքնությունը դեռեւս պարզ չէ: Դատաքննչական փորձաքննության արդյունքում երեխայի դիակի վրա սեռական բռնության հետքեր են հայտնաբերվել:  Նախնական տվյալներով` երեկոյան երեխան դուրս է եկել զբոսնելու, սակայն տուն չի վերադարձել: Նրան վերջին անգամ տեսել են մարզադաշտում 2 դասընկերների հետ, որոնք հարցաքննության են կանչվել:

Որ անմեղ մարդիկ չդատվեն իրական մեղավորի փոխարեն. Հրայր Թովմասյան /վիդեո/

Հրայր Թովմասյանը հավատացած է,որ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը Հայաստանում մեծ արդյունքներ կգրանցի: Այսօր մեկնարկեց ԵԱՀԿ գրասենյակի երկօրյա սեմինար քննարկումները` Հայաստանին այս ուղղությամբ այլ երկրների փորձը փոխանցելու նպատակով: Ինչպես նշեց Հրայր Թովմասյանը, ամենաարդյունավետը կարող է լինել “Կիևյան հանձնարարականները” ծրագիրը, որի վրա հենվելով` մեր դատական համակարգը կարող է հստակ առաջադիմել: Համակարգը պիտի դառնա այնքան կատարյալ, որ անկախ դատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի