04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պարոն Օսկանյանի ապրիլյան հերթական թեզիսները կասկած են հարուցում. Կ. Ավագյան

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր եւ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին.

“Պարոն Օսկանյանի ապրիլյան հերթական թեզիսները կասկած են հարուցում նրա քաղաքագիտական պատկերացումների վերաբերյալ։

1. Պարոն Օսկանյանին, չգիտես ինչու, անհանգստացրել է ՀՀ իշխանությունների կառավարման մենաշնորհի հարցը։ Հավանաբար Օսկանյանին հիշողությունը դավաճանում է, եւ նախկին արտգործնախարարը չի մտաբերում այն տարիները, երբ ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայում էին մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ ԲՀԿ-ն։ Հենց այդ տարիներին ԲՀԿ-ն ղեկավարում էր բազմաթիվ ոլորտներ, եւ ոչ ոք նրանց ձեռքերը չէր բռնել ինքնադրսեւորվելու համար։ Այսօր էլ, ի դեպ, ՀՀԿ-ն մենաշնորհ չունի կառավարման համակարգում։ Հանրապետականը երբեք կառչած չէ մենաշնորհներից, մենք նման խնդիր չենք դրել մեր առջեւ։ Ընդհակառակը՝ միշտ պատրաստ ենք եղել համագործակցության։ Թեեւ ունենալով մեծամասնություն Ազգային ժողովում՝ կարող էինք եւ միանձնյա ձեւավորել կառավարություն։ Ի դեպ, ուսումնասիրելով տարբեր երկրների կառավարման մշակույթը՝ կարող են տեսնել, որ շատ պետություններում ընտրություններում հաղթած քաղաքական ուժն ինքն էլ միանձնյա կառավարում է՝ առանց իշխանությունը որեւէ մեկի հետ կիսելու։ 

2. Եթե Օսկանյանը քաղաքական մթնոլորտում անառողջ տարրեր է նկատում, ապա դրա առաջին մեղավորը հենց ընդդիմությունն է կամ իրենց այլընտրանք հայտարարած քաղաքական ուժերը, որոնք այդպես էլ չեն հստակեցնում իրենց նպատակները եւ չեն կարողանում ժողովրդին ներկայացնել քաղաքական օրակարգը՝ ամեն անգամ հիասթափություն պատճառելով իրենց ձայն տված զանգվածին։

3. Օսկանյանը խոսում է 600 հազար դեմ ձայների մասին։ Ոչ մի երկրի իշխանություն 100 տոկոսանոց կողմ ձայներ չունի։ Բնական է, որ ցանկացած իշխող կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող է ունենալ ընդդիմադիր ընտրազանգված։ Դա նաեւ ժողովրդավարության ցուցանիշ է։ Եվ բնականաբար, ցանկացած իշխող քաղաքական ուժի նպատակներից է իր գործունեությամբ կրճատել դժգոհողների ընտրազանգվածը։ ՀՀԿ առաջիկա 5 տարիների գործունեությունն ուղղված է լինելու հենց երկրի զարգացմանը, բովանդակային բարեփոխումներին։ 

4. Իհարկե, գովելի է այն փաստը, որ Օսկանյանը չի հավակնում նախագահին խորհուրդներ տալու։ Պարզապես որ մի քիչ իրատեսորեն նայենք իրավիճակին, ապա Օսկանյանն անգամ իր կուսակցության ղեկավարին չի կարող որպես խորհրդատու ծառայել։ Իր արտգործնախարար եղած տարիներին նա չէր կարող նույնիսկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալ, ուր մնաց այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին”։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ