04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փող ունենք, կգնենք ”Արմավիան” . պոտենցիալ գնորդը ներկայացավ

Այսօր Հանրային խորհրդի ֆինանաստնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահության նիստում  քննարկվեց  ՀՀ օդային տրանսպորտում առաջացած իրավիճակի և դրա կարգավորման ուղիները: Հիշեցնենք, ազգային ավիափոխադրող ”Արմավիա” ընկերությունը իր սնանկացման գործընթացը սկսել է ապրիլի 1-ից: Չվերթներն իրականացվում են չեխական ավիափոխադրողի միջոցով:

Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեցին, որ ավիացիոն ոլորտում առաջացած խնդիրների լուծման համար պետք է նախ և առաջ ունենալ ազգային ավիափոխադրող: Մանուկյանը կարծում է, որ պետք է վերացվեն մոնոպոլիաները, որոնք գործում են ”Զվարթնոց” օդնավակայում:

Քաղաքվիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կարծիքով` հստակ ավարտուն տեսքի բերված չէ ոլորտը կարգավորող հայեցակարգը: Նա ընդգծեց, որ ազգային փոխադրող ունենալը դրական որոշում է, սակայն դրա համար պետք է կառավարության հետ համագործակցել և կառավարությունը պետք է կարողանա խնդիրներ լուծել:

Քննարկմանը ներկա էր նաև ”Արմավիայի” տնօրեն Նորայր Բերույանը, ով ևս համաձայեց ներկաների հետ, որ պետք է ունենալ հայկական փոխադրող, որը ՛՛լինի ոչ թե սեփականատիրոջ ձեռքում, այլև պետության՛՛: Սակայն կարող է նաև այնպես լինել, որ պետությունն ու մեկ կամ մի քանի սեփականատերեր միասին բաժնեմասեր ունենան  փոխադրող ընկերությունում:

Բերույանը ընդգծեց, որ ”Արմավիայի” տոմսերի գինը շատ կտրուկ բարձրացավ ոչ թե մեծ շահույթ ապահովելու, այլ ծախսերը փակելու համար: Նրա կարծիքով` պետք չէ դադարեցնել ”Արմավիայի” գործունեությունը, քանի որ նա ունի բրենդ, մասնագետ կադրեր: Ընկերության տնօրենը գտնում է, որ դեռեւս կարելի է փրկել ընկերությունը:

Ապա հարթակ բարձրացավ ”Կռունկ էյր” ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանն, ով հայտարարեց, որ փող ունի, ունի համապատասխան փաստաթղթերը և կարող է գնել ”Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ավիաընկերությունը:

Ավարտին հանձնաժողովը որոշեց ՀՀ կառավարությանն առաջարկել ստեղծել ազգային ավիափոխադրողի ներկա վիճակի ճգնաժամային կառավարման շտաբ:

Հիշեցնենք ՛՛Արմավիայի՛` որպես ազգային փոխադրողի լիցենզիայի ժամկետը 2013-ի մարտին ավարտվեց, ինչին հաջորդեց ընկերության սնանկացման գործընթացը: 

Իսկ լիցենզիան ՛՛Արմավիային՛՛ տրամադրել է ՀՀ կառավարությունը, եւ նորն էլ պետք է կառավարությունը տրամադրեր: Թերեւս սա էր ատառը, որ ընկերությունն այդպես էլ գնորդներ չունեցավ: Քանի որ նրա միակ արժեքն ազգային փոխադրողի լիցենզիան էր, այսինքն` շուկայում մենաշնորհ ունենալը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ