07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2013

ԱՄՆ ՄԶԳ “Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության” ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության” (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում: PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում: Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը […]

Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը քայլարշավ կկատարի դեպի թուրքական դեսպանատուն

Այսօր` ապրիլի 23-ին Հոլանդիայի “Հայ Դատ”-ի հանձնախումբը Հ.Յ.Դ “Գարեգին Նժդեհ” երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ կանցկացնի ցույց, ապա քայլարշավ դեպի Դեն Հագի թուրքական դեսպանատուն: Այդ նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) “Երեւան” հաստատության համագործակցությամբ Ալմելո քաղաքում կկազմակերպի կլոր սեղան “թուրք-քրդական մերձեցումը եւ Հայոց Ցեղասպանությունը” թեմայով: Բանախոսներն են լինելու քուրդ լրագրող եւ գրող, […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Կանադայում

Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում: Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում: Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության […]

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ /վիդեո/

Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությւոնից հետո երիտասարդ մահացած որդու հետո […]

ՀԱԿԿ հայտարարությունը

Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ […]

Ջոհար Ցարնաեւին մեղադրանք է ներկայացվել

ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են ներակայացրել Ջոհար Ցարնաեւին, որին կասկածում են բոստոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ: Մեղադրանքները ներկայացվել են հիվանդասենյակում` դատավորի ներկայությամբ, հաղորդում է “Reuters”-ը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում ներկայացված մեղադրական տեքստում ասվում է, որ նրան մեղադրում են զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու, ինչպես նաեւ գույքի միտումնավոր ոչնչացման մեջ, որի հետեւանքով մարդիկ են զոհվել: Առաջին […]

Ընտրություններից հետո “շնաձկներին” կուլ կտան. Իրատես de facto

Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական-տնտեսական բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում: Թերթի տեղեկություններով, հարկայինի “ուղտը” չոքելու է մեծ ու միջին գործարարների դռանը, եւ լայնածավալ ստուգումներ են սկսվելու նրանց օբյեկտներում: Ամենաուշագրավն այն է, որ այս շրջապտույտի մեջ են հայտնվելու նաեւ այն չինովնիկները, ովքեր բիզնեսն ու պաշտոնը հրաշալիորեն համատեղում են: Այս համատեքստում, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ պաշտոնյաների “պատիժներ” […]

Իտալիան վերջապես նախագահ ընտրեց

Իտալիայի նախագահ է կրկին ընտրվել գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոն` դառնալով առաջին վերընտրված նախագահն այս երկրի պատմության մեջ: Նա  արդեն երդում է տվել հավատարիմ մնալ իր երկրին եւ սահմանադրությանը: Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի ընդարձակված նիստում: 87-ամյա Նապոլիտանոն մտադրություն չուներ քաղաքականություն վերադառնալ, սակայն նա կրկին ստիպված էր հաշտվել նախագահի աթոռի […]

Արուս Գուլանյանը “Կյանքի խոսք”-ո՞ւմ. Իրավունք

Շաբաթ օրը Առնո Բաբաջւսնյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաեւ աղանդավորական` մասնավորապես “Կյանքի խոսք” տոտալիտար աղանդին պատկանող երգեր: Թերթն  այդ մասին տեղեկանալուց հետո զանգահարելով հւսմերգասրահ` պարզեց հետեւյալը. իրականում ոչ թե հենց Արուս Գուլանյանի, այլ նրա դստեր կազմակերպած համերգն է եղել: Համերգասրահի ադմինիստրատոր Անուշից թերթը պարզել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի