20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իտալիան վերջապես նախագահ ընտրեց

Իտալիայի նախագահ է կրկին ընտրվել գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոն` դառնալով առաջին վերընտրված նախագահն այս երկրի պատմության մեջ: Նա  արդեն երդում է տվել հավատարիմ մնալ իր երկրին եւ սահմանադրությանը: Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի ընդարձակված նիստում:

87-ամյա Նապոլիտանոն մտադրություն չուներ քաղաքականություն վերադառնալ, սակայն նա կրկին ստիպված էր հաշտվել նախագահի աթոռի հետ, քանի որ քվեարկության առաջին մի քանի փուլերից պարզ դարձավ, որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողանում հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը: 

Նախագահը շնորհակալությւոն է հայտնել իր հանդեպ ունեցած վստահության համար` հավելելով, որ թոշակի անցնելը ստիպված է հետաձգել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ