15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արուս Գուլանյանը “Կյանքի խոսք”-ո՞ւմ. Իրավունք

Շաբաթ օրը Առնո Բաբաջւսնյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաեւ աղանդավորական` մասնավորապես “Կյանքի խոսք” տոտալիտար աղանդին պատկանող երգեր: Թերթն  այդ մասին տեղեկանալուց հետո զանգահարելով հւսմերգասրահ` պարզեց հետեւյալը. իրականում ոչ թե հենց Արուս Գուլանյանի, այլ նրա դստեր կազմակերպած համերգն է եղել:

Համերգասրահի ադմինիստրատոր Անուշից թերթը պարզել է, որ իրականում համերգին մասնակցել են Ջիվանու անվան դպրոցի սաները, որտեղ եւ դասավանդում է Գուլանյանի դուստրը:

Անուշի տեղեկացմամբ մայր ու դուստր հաճախ են վարձակալությամբ վերցնում դահլիճը եւ համերգներ կազմակերպում: Ադմինիստրատորը թերթին ասել է.”Ճշտեցի, Ջիվանու երաժշտական դպրոցն է եղել, Արուս Գուլանյանի աղջիկը դասավանդում է այդտեղ: Միշտ վարձակալել են դահլիճը եւ միշտ էլ գուսանական երգեր երգել: Բայց աշխատակիցներն ասացին, որ այս անգամ եղել են նաեւ հոգեւոր երգեր, ես հարցրեցի, որ մեր Առաքելական եկեղեցու երգերն են երգել ասացին` ճիշտն ասած, չգիտենք: Ես էլ ներկա չեմ եղել եթե ներկա էլ լինեի, չէի կարողանա ինքս էլ տարանջատել”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ