07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2013

Ծիծեռնակաբերդ բարձրացող երթուղիներն անվճար կլինեն

Երևանի քաղաքապետի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • թ. 1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ […]

Օբաման արտաբերեց “genocide”-ը /վիդեո/

R-Mean-ը եւ Soseh-ն յուրօրինակ եւ հիանալի տարբերակ են գտել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու: Ռեփերն իր “Open Wounds” (“բաց վերքեր”) երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում նույնիսկ Ցեղասպանությունից կադրեր կան, իսկ տեսահոլովակի սկզբում լսվում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման արտաբերում “ցեղասպանություն” բառը:

ԱԺ փոխնախագահի անդրադարձը ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2012 թ-ի զեկույցի Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներին, ի թիվս դրանց` կանանց ներգրավվածության մասին հնչեցված գնահատականներին` հետևյալ պարզաբանմամբ. (Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձ է կատարում նաև կանանց ու փոքրամասնությունների ներգրավմանը և նշում, որ տարեվերջին 131 հոգանոց խորհրդարանում կանայք […]

… Որ համբուրի Սերժ Սարգսյանի աջը

“ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը “Ֆեյսբուքում” դարձել է մեր քաղաքական մշակույթի մաս”,-այսօր լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ –ի ընդիմադիր դաշտ մտնելու հավակնությանն ու հնարավորությանը: “Ինչ է նշանակում “այլընտրանք,- հարցնում է քաղաքագետը` նկատի ունենալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից սեփական քաղաքական դիրքորոշմանը տված վերջին ձեւակերպումը: -Նման կատեգորիա քաղաքագիտության մեջ չկա: Կամ իշխանություն ես, կամ […]

ԵԽԽՎ-ում կքննարկվի ՀՀ նախագահական ընտրություններին վերաբերող զեկույցը

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին կքննարկվի նաեւ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի նախագիծը, որում ամփոփվում են ԵԽԽՎ պատվիրակության դիտարկման արդյունքները: Զեկույցում մասնավորապես նշվում էր, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել` հարգելով մարդու հիմնարար ազատությունները, որ առաջընթաց է գրանցվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոնց թվում մասնավորապես շեշտվել է […]

ԲՀԿ-ի թիրախը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել, թե ինչպես է ընթանում Երեւանի ավագանու ընտրությունների իր սեփական կուսակցության քարոզարշավը, քանի որ բնականաբար այն պետք է լավ գնահատի: Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս անգամ ևս ընտրողը կտա բոլոր հարցերի պատասխանները: Նա ողջունում է կուսակցությունների մրցակցությունն այս պայքարում, մինչդեռ “որոշ […]

ՀՀԿ-ն արձագանքում է ՀԱԿԿ-ին

Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը  դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում  քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին  կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ:  Հիշեցնենք, այսօր քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած բռնությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿԿ-ն:

“Ավելի լավ է՝ մի քիչ զոռ տաք ձեր փոքր ուղեղներին”

Քաղաքական ուժերը խուճապի են մատնվել և սկսել են հակաքարոզչություն իրականացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Սա հուշում է, թե ինչքան բարձր է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի վարկանիշը, և որքան մեծ է երևանցիների սերն ու վստահությունը քաղաքապետի նկատմամբ։ Գիտակցելով այս ամենը՝ մեր մրցակիցները դիմում են ստոր քայլերի, PR սև […]

Եղանակը դեռ փոփոխական է

Ապչիլի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է խիստ փոփոխական եղանակ:Առավոտյան տարածքի մեծ մասում կդիտվի արևային եղանակ,կեսօրից սպասվում է ամպամածության ավելացում և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: Երևանում այսօր` ապրիլի 23-ին էական փոփոխություններ չեն սպասվում: Ցերեկային ժամերին միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:Գիշերը +9 ից +11,ցերեկը +17 ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի