ԲՀԿ-ի թիրախը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել, թե ինչպես է ընթանում Երեւանի ավագանու ընտրությունների իր սեփական կուսակցության քարոզարշավը, քանի որ բնականաբար այն պետք է լավ գնահատի: Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս անգամ ևս ընտրողը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Նա ողջունում է կուսակցությունների մրցակցությունն այս պայքարում, մինչդեռ “որոշ ուժեր շեշտադրում են անում անհատների և ոչ թե կուսակցության վրա”: ՛՛Կուսակցությունների մրցակցության առումով շատ լավ եմ գնահատում ԲՀԿ-ի մասնակցությունը բարձր և շահեկան, հենց կուսակցությունների մասնակցությամբ, որովհետև կան մասնակիցներ, որոնք շեշտադրում չեն անում կուսակցական մասնակցության վրա, մինչդեռ ընտրողները քվեաթեթրիկի վրա նշելու են այս կամ այն կուսակցության դիմաց վանդակում՛՛:
ԲՀԿ խոսնակը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո կարելի է համագործակցել այն կուսակցությունների հետ, ում հետ կան համադրելի շահեր, սակայն ինքը միանձնյա չի կարող որոշել` երբ լինի նման քննարկում, երբ կուսակցությունը կունենա որոշում, խոսնակը կներկայացնի: Հիմա էլ կան կուսակցություններ, որոնց հետ ԲՀԿ-ն համագործակցում է` ընտրությունների որակի հետ կապված:
Հարցին, թե որ կուսակցությունն է ԲՀԿ-ի հիմնական մրցակիցը, խոսնակը պատասխանեց, որ բոլորն էլ իրենց մրցակիցներն են, սակայն թիրախավորված մրցակից է այն քաղաքական ուժը, որ պատասխանատու է վերջին տարիներին Երևանի կառավարման համար: Իսկ կառավարումը Երեւանի ավագանիում 65-ից 17 մանդատով ներկայացված ԲՀԿ-ն վատ է գնահատում: