28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ջոհար Ցարնաեւին մեղադրանք է ներկայացվել

ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են ներակայացրել Ջոհար Ցարնաեւին, որին կասկածում են բոստոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ: Մեղադրանքները ներկայացվել են հիվանդասենյակում` դատավորի ներկայությամբ, հաղորդում է “Reuters”-ը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում ներկայացված մեղադրական տեքստում ասվում է, որ նրան մեղադրում են զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու, ինչպես նաեւ գույքի միտումնավոր ոչնչացման մեջ, որի հետեւանքով մարդիկ են զոհվել: Առաջին կետով Ցարնաեւին մահապատիժ է սպառնում:

Ֆեդերալ իշխանությունները Ցարնաեւին մեղադրել են ահաբեկչություն կազմակերպելու, իսկ Մասաչուսեթսի իշխանությունները` ոստիկանի սպանության մեջ: Ենթադրյալ ահաբեկչի գործով լսումները նշանակված են մայիսի 30-ին: Թե արդյոք նա կկարողանա ներկա գտնվել դատարանում, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ցարնաեւին բերման ենթարկեցին ապրիլի 19-ին: Նա` իր ավագ եղբայր Թամերլանի հետ, մեղադրվում է ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ, որի արդյունքում 3 մարդ էր մահացել, 180-ից ավելին վիրավոր էին: Բացի այդ, նույն գիշերը եղբայրները` ոստիկանների հետ փոխհրձագության ժամանակ, սպանել էին մի ոստիկանի: Այդ գիշերն սպանվել էր նաեւ Թամերլանը, իսկ Ջոհարը` վիրավորվել: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ