22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Րաֆֆիի տոն-հավաքը բազմամարդ չէ

Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաք-տոնը: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, մարտի 8-ի հավաքն այնքան էլ բազմամարդ չէ եւ հիմնականում հրապարակում տղամարդիկ են: Հանրահավաքը բացեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը: Շնորհավորելով բոլոր կանանց` նա ասաց, որ այսօր ինքն է վարելու հավաքը եւ ելույթ ունեցողներին փորձելու է խոսափող տրամադրել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հարթակում […]

Երբ սկսում են չվաստակած դափնիներ կիսել, միասնականության գաղափարը վտանգվում է. Անուշ Սեդրակյան

‘’Օբյեկտիվ պայմանները, ամբողջ նախընտրական փուլն ինձ հուշում է, որ այդ միասնականությունը մի քիչ կասկածի տակ է, բայց ես հույս ունեմ ավելի լավ  զարգացումների: Միգուցե հնարավոր դառնա’’,-այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու ընդդիմադիր դաշտին ուղղված ՀԱԿ-ի գաղափարին, – Henaran.am-ին այսօր ասել է‘’Ազատ դեմոկրատներ’’ի–ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը : Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ այստեղ անգամ […]

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ընդունել է կառավարության հրաժարականը: Նախարարների կաբինետի հրաժարականի պատճառ է դարձել 3 օր առաջ խորհրդարանի կողմից նրան ներկայացված անվստահության քվեն, գրում է “РБК”-ն: Մոլդովայի օրենսդրության համաձայն` այժմ նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի կառավարության նոր կազմ ձեւավորելու համար, որից հետո խորհրդարանն առնվազն 2 հնարավորություն կունենա 45 օրում նոր կաբինետը հաստատելու համար: Հակառակ դեպքում […]

“Ճակատագրական կին”. ձեռքբերովի մասնագիտությո՞ւն, թե՞` բնածին տաղանդ

Նա չգիտի իր հաղթանակների հաշիվը, կյանքում շարժվում է թեթեւ եւ վստահ` աջ ու ձախ “սրտեր կոտրելով”, եւ նույնիսկ ետ չի նայում տեսնելու` ինչ եղավ խեղճ տղամարդկանց հետ: Գրեթե բոլոր կանանց համար գայթակղիչ ցանկություն է լինել այդպիսին` գոնե մեկ րոպեով դառնալ տղամարդկային ճակատագրերի տիրակալը: Եվ, վերջիվերջո, ինչո՞ւ են նրան անվանում “ճակատագրական կին“: Քանի որ նրա հետ […]

Մարտի 8-յան ֆլեշմոբեր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիային պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին: Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել: […]

Կինն ուժեղ է, բայց տղամարդ պետք է /վիդեո/

“Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  մինչ իր միակ որդու կորուստը` իր դերը չի տեսել զինվորական համակարգում: Ճակատագիրը իրեն արեց եւ ինքը այսօր ապրում եւ գործում է զինվորի կողքին: Տիկին Մարգարիտանշնորհավորեց որդեկորույս մայրերի տոնը՝ Աստծուց խնդրելով ծով համբերություն եւ որ այլեւս ոչ մի մայր սեւեր չհագնի: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա […]

Շուշանը հոգնել է` կլռի՞

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մարտի 8-ին հրավիրված էր երկու ասուլիսի, սակայն ոչ մեկին էլ չներկայացավ: Հավանաբար, պատճառը վերջին օրերին լրատվամիջոցներում բարձրացված աղմուկն է նրա շուրջ: Ըստ երեւույթին` Շուշան Պետրոսյանը հոգնել է քաղաքական եւ լրատվական դաշտերից` որոշելով առժամանակ լռել եւ հեռու մնալ: Պատգամավորի ընկերների գնահատմամբ` Շուշանը ուժեղ մարդ է եւ անպայման կդիմանա […]

Որտե՞ղ են Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը նշում տոնը

Երգիչ Հայկոն Անահիտ Սիմոնյանին ամեն տարի տարբեր նվեր է մատուցում մարտի 8-ի կապակցությամբ: ՛՛Տարբեր նվերներ, չկա հատուկ նվեր, որ ամեն մարտի 8-ին նույն բանը նվիրեմ, նայած ինչ տրամադրություն, ինչ իրավիճակ կլինի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: Նա պատմեց, որ այս տարի հաստատ նվերների շարքում ծաղիկ է լինելու, իսկ մյուսների մասին մեր զրույցի ժամանակ դեռ չէր մտածել: […]

Քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ է հայտնաբերվել

Իսրայելցի եւ չինացի գիտնականները ստամոքսի քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդ են առաջարկել: Այսուհետ դա հնարավոր է անել շնչառական թեստի միջոցով: Ինչպես ցույց է տվել 130 կամավորների հետ անցկացրած փորձը, այն 90 տոկոսանոց ճշգրտություն ունի: Մասնագետների կարծիքով` թեստը կարող է կատարելագործել քաղցկեղի աշխտորոշումը` այն ավելի արագ եւ հեշտ դարձնելով: Ներկայումս բժիշկներն ախտորոշում են այն զոնդի միջոցով:  Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի