19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ճակատագրական կին”. ձեռքբերովի մասնագիտությո՞ւն, թե՞` բնածին տաղանդ

Նա չգիտի իր հաղթանակների հաշիվը, կյանքում շարժվում է թեթեւ եւ վստահ` աջ ու ձախ “սրտեր կոտրելով”, եւ նույնիսկ ետ չի նայում տեսնելու` ինչ եղավ խեղճ տղամարդկանց հետ: Գրեթե բոլոր կանանց համար գայթակղիչ ցանկություն է լինել այդպիսին` գոնե մեկ րոպեով դառնալ տղամարդկային ճակատագրերի տիրակալը:

Եվ, վերջիվերջո, ինչո՞ւ են նրան անվանում “ճակատագրական կին“: Քանի որ նրա հետ նույնիսկ ակնթարթային հանդիպումը տղամարդիկ շատ երկար ժամանակ հիշում են որպես իրենց համար կարեւոր որեւէ բան: Իսկ գուցե ավելի ճիշտ է նրան “իսկական կին” անվանել: Ինչո՞ւմն է գաղտնիքը: Արդյո՞ք դա բնածին, թե գիտակցաբար ձեռքբերված  հատկություն է: Ինչպես ասել է դասակններից մեկը` “ճակատագարական կինը մասնագիտություն է”, իսկ մասնագիտությունը հնարավոր է ու որոշ դեպքերում հարկավոր է սովորել: Պարզապես պետք է մի քանի կանոնների հետեւել.

1. Սիրեցեք ինքներդ ձեզ: Հիշեք մի շարք հայտնի կանանց, ովքեր բոլորովին էլ գեղեցիկ չեն եղել` Կլեոպատրան, Հեղինե Տրոյացին, Լիլիա Բրիկը, սակայն տղամարդիկ խենթացել են նրանց համար: Սիրեցեք ձեզ եւ հասկացրեք տղամարդուն, որ դուք յուրօրինակ եք:

2. Սովորեք ուշադրություն գրավել: “Ճակատագրական կինը” սովորական գեղեցկուհուց տարբերվում է նրանով, որ կարողանում է ճիշտ մատուցել իրեն: Նա հետաքրքիր է տղամարդկանց, քանի որ կարողանում է նրանց պահել իր կողքին ավելի քան 5 րոպե` զրույցը ճիշտ ուղղությամբ տանելով:

3. Ընդունեք տղամարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան: “Ճակատագրական կնոջ” ուժը կայանում է  նրանում, որ նա լավ գիտի տղամարդու հոգեբանությունը: Նա հասկանում է, որ տղամարդը ցանկանում է  իրեն ուժեղ զգալ կնոջ կողքին, միաժամանկ` նրա  մասին էլ հարկավոր է հոգ տանել: Նա ցանկանում է նվաճել կնոջը` ազատ մնալով: 

4. Կախված մի եղիր նրանից: Տղամարդը կարող է հավաստիացնել, թե միշտ երազել է հնազանդ տնային տնտեսուհու մասին, սակայն կարիք չկա դա բառացի հասկանալ: Միգուցե նման կնոջ հետ նա հանգիստ կլինի, սակայն նրան կարող է խենթացնել միայն պայծառ, ազատ, անկախ եւ ակտիվ կինը:

5. Հմայվեք ձեր տղամարդով: Առաջին հերթին տղամարդկանցով եւս հարկավոր է հիանալ, նրանք երբեմն եւս ականջներով են սիրում: 2-րդ հերթին, կարիք չկա նրան զզվեցնել եւ քննադատել:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ