Մարտի 8-յան ֆլեշմոբեր
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիային պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:
Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:
Ականտեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:
Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, “Երեւան Սիթի Տուր” զբոսաշրջային ավտոբուսներով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ եւս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:
Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք եւ Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի եւ Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն