18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կինն ուժեղ է, բայց տղամարդ պետք է /վիդեո/

“Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  մինչ իր միակ որդու կորուստը` իր դերը չի տեսել զինվորական համակարգում: Ճակատագիրը իրեն արեց եւ ինքը այսօր ապրում եւ գործում է զինվորի կողքին: Տիկին Մարգարիտանշնորհավորեց որդեկորույս մայրերի տոնը՝ Աստծուց խնդրելով ծով համբերություն եւ որ այլեւս ոչ մի մայր սեւեր չհագնի:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք Հայաստանում վերականգնեցին Մարտի 8-ը: Առանձահատուկ շնորհավորեց “Անահիտ” ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին: Տիկին Ալավերդյանի խոսքով, արժանի պիտի մատուցել սահմանամերձ  գյուղերում ապրող կանանց: Նրա խոսքով հայ կինը նաեւ պիտի պայքարող լինի:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը առողջություն մաղթեց հայ կանանց, որովհետեւ առողջ կինը միայն կարող է մայր դառնալ եւ մտածել իր ընտանիքի մասին:

Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ համոզված է, որ  կանանց տեսակը ավելի ուժեղ է: Նրա խոսքով,  առանց կանանց մասնակցության, երկրիրը երկիր չի դառնա, որովհետեւ կյանք արարողն ու կյանք տվողը կանայք են:

Սակայն նրանց տղամարդ եւս պետք է, որի համար ապրեն ու արարեն:

Այս եւ տարբեր ոլորտները ներկայացնող կանանց մտորումների այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ