31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆիի տոն-հավաքը բազմամարդ չէ

Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաք-տոնը: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, մարտի 8-ի հավաքն այնքան էլ բազմամարդ չէ եւ հիմնականում հրապարակում տղամարդիկ են:

Հանրահավաքը բացեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը: Շնորհավորելով բոլոր կանանց` նա ասաց, որ այսօր ինքն է վարելու հավաքը եւ ելույթ ունեցողներին փորձելու է խոսափող տրամադրել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հարթակում չէ: Հարթակում են նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ “Ժառանգության” տղամարդ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԱԿ-ի համակիր, անվանի դերասան Երվանդ Մանարյանը: 

Երվանդ Մանարյանը շնորհավորելով կանանց` նշեց, որ հայ ժողովուրդը միշտ հույսը դրել է կանանց վրա եւ միշտ դժվարին իրավիճակից կանայք են առաջնորդել: “Ես ապավինել եմ մորս, իմ զավակներն իրենց մորը ու այսօր պիտի խոստովանենք, որ սա վիճակ չէ: Ես նկատում եմ, որ այստեղ կանայք քիչ են, տղամարդիկ են շատ: Կանայք տանն են, որ ինչ-որ բան գտնեն, պատրաստեն, բայց պիտի պայքարենք, որ եկող մարտի 8-ը այլ պայմաններում դիմավորենք”,-ասաց Մանարյանը: Նրա ելույթի պահին հարթակում հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դերասանի խոսքից հետո բարեւելով հավաքվածներին` ասաց, որ ջերմ ողջունեն Մանարյանին, քանի որ “մեր բլուրը խեղճ Մանարյանին վնաս չէ”:

Իր խոսքում Անահիտ Բախշյանը դիմեց հանրպետության բնակչության մեծ մասին` կանանց: Նա կոչ արեց, որ պետք է կանայք նախաձեռնող լինեն, չվախենան պատասխանատվությունից: “Ամենեւին էլ մի ասեք, որ տղամարդիկ չեն թողնում աշխատել, կրթության ոլորտում 90 տոկոսը կանայք են: Ուրեմն ստացվում է` չենք ուզում պարզապես հակադրվել, չենք ուզում նախաձեռնող լինել”,-ասաց Բախշյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ