08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 27, 2013

Շաշ, լալոշ, չոլախ … Արմեն Էլբակյանը վիրավորել է

Դերասան Արմեն Էլբակյանը վիրավորել է հաշմանդամ մարդկանց: Արմեն Էլբակյանը եթերից` հեռուստահաղորդումներից մեկում վիրավորել է հազարավոր հաշմանդամ մարդկանց  հեգնանքով և քամահրանքով խոսելով և ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին, պիտակներ կպցնելով և փաստացի վիրավորական անվանումներով որակելով: Ինչ ասել է շաշ, լալոշ, չոլախ …. Մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս հիշեք, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից: Ամողջ աշխարհում խտրականության […]

Ի՞նչ է ուզում կինը

Ո՞րն է ամենահայտնի նվերը մարտի 8-ի կապակցությամբ: Ի՞նչ են նախընտրում նվիրել տղամարդիկ եւ արդյո՞ք նրանց հաջողվում է ճիշտ գուշակել կանանց ցանկությունները: Սոցհարցումների արդյունքների համաձայն` տղամարդկանց 50%-ը նախընտրում է ծաղիկ նվիրել իր սիրելի կնոջը: Այդպիսի նվեր երազում է ստանալ կանանց 40%-ը: 2-րդ հորիզոնականում են կոնֆետները, խմորեղենն ու տարբեր քաղցրավենիքները, չնայած այս տեսակի նվերների համար կուրախանա կանանց […]

Փոխում է

ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։  Այսպես՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ […]

ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար Առաքելություն կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում […]

Գորբաչովը հարձակվել է Լենինի թիկնապահի վրա

Մոսկվայում մի տղամարդ է ձերբակալվել Լենինի դամբարանի թիկնապահի վրա հարձակման համար, գրում է “газета.ru”-ն: Իրկուտսկի մարզի 24-ամյա բնակիչ Արտյոմ Գորբաչյովը, Կարմիր հրապարակում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարվածներ է հասցրել իշխանության ներկայացուցչին` Լենինի դամբարանի պարետային 1-ին բաժանմունքի թիկնազորի սպային:  Երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել, որի մաքսիմալ պատիժը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է:

Բեգլարյանը տեղում է` Օսկանյանը չհասցրեց /վիդեո, լրացված/

Այսօր` մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացնում տաքսու վարորդները: Հունվարի 1-ից փոփոխված հարկային փաթեթով  տաքսիների հարկերն ավելացել են: Եթե մինչեւ հունվարի 1-ը տաքսիների արտոնագրային վճարը 7 հազար դրամ էր, ապա այժմ՝ 9,500 դրամ, սրան էլ գումարած եկամտային հարկը՝ 5000 դրամ, տարեկան պետտուրքը՝ 25 հազար դրամ եւ միջինը 38 հազար դրամ ԱՊՊԱ-ն, ապա տաքսիստները կլորիկ […]

Մենք պատրաստ ենք ծառայել Երեւանին. Րաֆֆի

 ”Այս ցուցակը Արմեն Մարտիրոսյանը չէ, այլ հավաքական թիմը: Մենք պատրաստ ենք ծառայել Երևանին և այն դարձնել իրավական, առոջապահական և քաղաքացիներին պատկոնող Երևան, որտեղ հինը պահպանվում է, ոչ թե քանդվում է, իսկ նորն էլ գալիս է ճաշակի մեջ՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՛՛Ես համարում եմ, որ դա հաղթական ցուցակ է և բոլոր մրցակիցներին […]

Տոմս գնած, բայց մարզադաշտ չմտած երկրպագուների բաց նամակը Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՖՖ-ին

Գյումրեցի երկրպագուների Բաց նամակը ՀՀ Ոստիկանությանը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային. “Այն, ինչ կատարվեց երեկ, այլ բառով քան “խայտառակություն” հնարավոր չէ որակել: Մենք, որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի սրտացավ երկրպագուներ, գնել էինք Հայաստան-Չեխիա խաղի տոմսեր և Գյումրիիցեկել էինք Երևան՝ դիտելու խաղը և երկրպագելու մեր հավաքականը: Սակայն մարզադաշտի դիմաց մեզ «դիմավորեցին» ոստիկանների հոծ շարքերը, որոնք, ի զարմանս բոլորիս, […]

Չորս մահ գրիպից. մասնագետը զգուշացնում է

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ են սուր շնչառական հիվանդությունների դեպքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: “Փետրվարից ավելի շատ սկսեցին արձանագրվել գրիպի դեպքեր, և մարդիկ, հապաղելով դիմել բժիշկների` սկզբնական ժամանակահատվածում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի