20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բեգլարյանը տեղում է` Օսկանյանը չհասցրեց /վիդեո, լրացված/

Այսօր` մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացնում տաքսու վարորդները:

Հունվարի 1-ից փոփոխված հարկային փաթեթով  տաքսիների հարկերն ավելացել են: Եթե մինչեւ հունվարի 1-ը տաքսիների արտոնագրային վճարը 7 հազար դրամ էր, ապա այժմ՝ 9,500 դրամ, սրան էլ գումարած եկամտային հարկը՝ 5000 դրամ, տարեկան պետտուրքը՝ 25 հազար դրամ եւ միջինը 38 հազար դրամ ԱՊՊԱ-ն, ապա տաքսիստները կլորիկ գումար են վճարում, ինչը անօրինական տաքսիստները չեն վճարում, իսկ ԱՊՊԱ-ի համար դեղին պետհամարանիշով տաքսիների վճարը սպիտակ համարներից մոտ 40% բարձր է:

Կառավարությունը հիմա էլ նոր փոփոխություններ է առաջարկում տաքսու վարորդներին` հրաժարվել դեղին պետհամարանիշերից, փոխարենը մեքենայի դիմապակու վրա փակցնելով համապատասխան լիցենզիան: Ըստ այդմ` դեղին համարանիշները փոխարինվելու են եւ հարկերն էլ իջեցվելու են:

Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ բողոքավորներին է մոտեցել կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա խնդրել է վարորդներին “երկու րոպեով մոտենալ իրեն, իսկ լրագրողներին` հեռվում սպասել”:

Մինչ նախարարը զրուցում է վարորդների հետ, եկան նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները: Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ նրանք նույնպես հեռու կանգնած` հետեւում են նախարարի եւ վարորդների երկխոսությանը:

Henaran.am-ի հարցին` ինչու չեն մոտենում Վարդան Օսկանյանն արձագանքեց, թե չեն ցանկանում խանգարել նախարարի հանդիպմանը:

Գագիկ Բեգլարյանը մոտ մեկուկես ժամ զրուցեց վարորդների հետ, բացատրեց որոշման մանրամասները: Այդ ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորները չմոտեցան  նրանց եւ հեռացան: Henaran.am-ի հարցին` արդյո՞ք նախարարն իմացել է որ ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես պիտի մասնակցեին բողոքի ակցիային` Բեգլարյանը զարմացավ` “Բա ո՞ւր են, ինչո՞ւ չբարեւցին գոնե”:

Այն դիտարկմանը, թե չցանկացան խանգարել` ասաց. “Ապրեն նրանք, տեսնում եք ինչ էթիկա ունեն”:

Դիտեք նաեւ տեսանյութը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ