Մենք պատրաստ ենք ծառայել Երեւանին. Րաֆֆի
”Այս ցուցակը Արմեն Մարտիրոսյանը չէ, այլ հավաքական թիմը: Մենք պատրաստ ենք ծառայել Երևանին և այն դարձնել իրավական, առոջապահական և քաղաքացիներին պատկոնող Երևան, որտեղ հինը պահպանվում է, ոչ թե քանդվում է, իսկ նորն էլ գալիս է ճաշակի մեջ՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՛՛Ես համարում եմ, որ դա հաղթական ցուցակ է և բոլոր մրցակիցներին հաջողություն եմ մաղթում՛՛:
Հովհաննիսյանը հաստատեց մամուլում հայտնված տեղեկությունը, որ ՛՛Ժառանգությունն՛՛ առաջարկել է, որ ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքի ավագանու ցուցակը գլխավորի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստայանը: ՛՛Ես հաստատում եմ այն փաստը, որ, մենք ուզենալով ներկայացնել հասարական-քաղաքական այլընտրանք, առաջարկեցնք դաշնակցական Լիլիթ Գալստյանի թեկնածությունը՝ որպես ապագա քաղաքապետ, և թող ոչ մեկը չասի, որ մենք մինչև վերջ չգնացինք համատեղ ճակատ ստեղծելու համար՛՛,-պատմեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունների մոտ էլ ամբիցիաներ կային, սակայն ՛՛Ժառանգության՛՛ մոտ դրանք ամենանվազն էին:
Հիշեցնենք, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ տեղյակ չեն ` ինչ է ուզում անել Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին` կգնան ապրիլի 9-ին Ազատության հրապարակ: