06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է ուզում կինը

Ո՞րն է ամենահայտնի նվերը մարտի 8-ի կապակցությամբ: Ի՞նչ են նախընտրում նվիրել տղամարդիկ եւ արդյո՞ք նրանց հաջողվում է ճիշտ գուշակել կանանց ցանկությունները:

Սոցհարցումների արդյունքների համաձայն` տղամարդկանց 50%-ը նախընտրում է ծաղիկ նվիրել իր սիրելի կնոջը: Այդպիսի նվեր երազում է ստանալ կանանց 40%-ը: 2-րդ հորիզոնականում են կոնֆետները, խմորեղենն ու տարբեր քաղցրավենիքները, չնայած այս տեսակի նվերների համար կուրախանա կանանց ընդամենը 14%-ը: 

Մարտի 8 համար նախատեսված ամենահայտնի նվերներից են օծանելիքը եւ կոսմետիկան, այդպիսի նվեր պատրաստվում է տալ տղամարդկանց 16%-ը:11%-ը կարծում է, որ չարժե նվեր ընտրելու համար ժամանակ ծախսել, նրանք ավելի հարմար են գտնում գումար նվիրել: 9 %-ը մտադիր է նվիրել զարդեր եւ թանկարժեք իրեր: Որոշներն էլ ընդհանրապես դժվարացել են պատասխանել: 

Ոչ պակաս տարածված նվերներ են գիրքը, տեսախցիկը եւ այլ սարքավորումները, սպասքը, հագուստը, ներքնազգեստը, նաեւ թատրոնի կամ ռեստորանի հրավերը: Այս կարծիքին է արական սեռի ներկայացուցիչների 1-4%-ը:

Կանայք երազում են ստանալ իրենց ընտրյալներից`օծանելիք, կոսմետիկա, գումար եւ զարդեր (15%): Հարցվածների մի մասը պատասխանել է, որ այնքան էլ չի ուրախանա, երբ իրեն նվիրեն գիրք, սկավառակ, տեխնիկա, կոշիկ եւ հագուստ (1-4%): Թատրոն կամ ռեստորան հրավերներ ստանալու համար ուրախ կլիներ 5%-ը: 12%-ը խոստովանել է, որ դեռ չկա այնպիսի մեկը, որից նվեր է սպասում, իսկ 5%-ն ընդհանրապես ոչ մի ակնկալիք չունի տոնից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ