08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2013

Ինչու Իսրայելը ներողություն խնդրեց Էրդողանից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար: Սակայն երկար ժամանակ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ իրենց զինվորականների գործողությունները համարժեք են եղել և չեն […]

Ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների  զանգվածային ծաղկումը  համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները`  նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ,  եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, […]

Կարճ ժամկետներում Գառնու դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարան։ Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց կատարեցին դիտարանում,  տեղում ուսումնասիրեցին դիտարանի ներկա վիճակը, քննարկեցին վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իր խոսքում նշեց. “Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը […]

“Երեւան Ջուրը” տեղեկացնում է

      “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:   Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների,   Մալաթիա-Սեբաստիա վարչական […]

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝  արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ: Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն […]

“Գոմեշի մսի ” գործով փոխգնդապետ է ձերբակալվել

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ): Մինչ այդ, 29.08.2012թ ձերբակալվել, […]

Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա խաղից առաջ ասուլիս է հրավիրել /վիդեո/

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` աշխարհի գավաթի Հայաստան-Չեխիա ընտրական խաղից առաջ: ՀՖՖ TV-ն ներկայացնում է ասուլիսի ամբողջական տեսագրությունը:  

Րաֆֆին ծանոթացել է նախագահի նամակին

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հասցրել է ծանոթանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իր առաջարկներին ի պատասխան ուղարկված նամակին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ` նշելով, որ կքննարկեն և կհայտնեն իրենց դիրքորոշումը:  ”Գտնում ենք, որ կա առաջարկություն, կա հարթակ երկխոսության համար: Լավ  կլինի, որ այդ երկխոսությունը կայանա և գտնենք մի լուծում, […]

Պանթեոնը լրագրողների հետ խոսելու տեղ չի /վիդեո, ֆոտո/

Անդրանիկ Մարգարյանի մահվան հիշատակի արարողությանը` գործընկերներով փորձեցինք պաշտոնյաներին մի քանի հարց տալ ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես սպասվելիք պաշտոնանկությունների մասին: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հենց սկզբից հրաժարվեց խոսել քաղաքականությունից: “Մի բառ էլ չեմ պատասխանի: Սա էն տեղը չի: Եկեք իմ մոտ, սիրով կպատասխանեմ”,-ասաց : Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր պաշտոնանկության լուրերին նորմալ է վերաբերում: “Չեմ կարծում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի