08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2013

“Ո՞նց կարելի է նման սուտ ասել, անհարմար է չէ՞”

ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է ապրիլի ինը համարել ստի, կեղծիքի օր: ՛՛Առաջարկում եմ ապրիլի մեկը փոխարինել իննով: Հայ ազգին ապրիլ ամիսը չի գալիս, այն սկսվեց թուրքական ստահակների իրականացրած Եղեռնով և մեզնից ձեռք չի քաշում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եղիազարյանը: Վերջինս խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այնպես աշխատել, որպեսզի երկիրը հայաթափ […]

Հայաստանը հավասարաչափ վստահելի կողմ է թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար. քաղաքագետ

Այսօր` մարտի 25-ին “Հենարան” ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին եւ Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակմանը: Քաղաքագետը նախ հարկ համարեց անդրադառնալ նախորդ դեսպանին` Վյաչեսլավ Կովալենկոյին, ում մի քանի տարվա աշխատանքը նա բավականին լավ գնահատեց: “Անձամբ ճանաչելով պարոն Կովալենկոյին, կարող եմ ասել, որ նա փորձառու դիվանագետ է եւ շատ պրոֆեսիոնալ է աշխատել”,-նշեց […]

Առաջին արձագանքը Րաֆֆու առաջարկ-պահանջներին/վիդեո/

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ  Դավիթ Հարությունյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին` ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած առաջարկ-պահանջներին` ասաց` լուրջ չի վերաբերում: “Կուսակցության ներսում կքննարկենք, ու ես իմ դիտարկումները կներկայացնեմ … “,-ասաց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, ուրբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկ-պահանջներով նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին` պահանջելով մի շարք […]

Մեծ Բրիտանիայում կարգելեն ծամոն ծամելը

Մեծ Բրիտանիայի միանգամից 2 քաղաքներում` Գլազգոյում եւ Միլթոն-Քինսում մտածում են տուգանք սահմանել մաստակի համար:  Գլազգոյում նման նախաձեռնությամբ հանդես է եկել լեյբորիստների ներկայացուցիչ Փոլ Քերին: Նրա կարծիքով` հարկավոր է տուգանք սահմանել նրանց համար, ովքեր մաստակը նետում են փողոցներում, իսկ այնուհետեւ մայթերից դրանք մաքրելու համար մեծ գումարներ են ծախսվում: Ամեն տարի Մեծ Բրիտանիայի բյուջեից մայթերը չորացած մաստակներից […]

Խոշոր վթար Երեւանում. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Ամստերդամ” կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել “Ինֆինիտի G35” մակնիշի 86 […]

Ես պարտվեցի. ով ուզում է՛ թող հիասթափվի …

Ես պարտվեցի. ով ուզում է՛ թող հիասթափվի. ես մարդկանց ոգեւորելու ոչ առաքելություն եմ ինձ վերագրել, ոչ էլ այդպիսի պատասխանատվություն ստանձնել. 2012-ին ինձ համար եւս ավարտվեց պայքարի այն շրջափուլը, որը կոչված էր՛ վերից վար կոռումպացված գողական օրենքներով կարգավորվող ավազակապետության կազմաքանդումը: Ինչ խոսք՛ պարտությունը եւ կորուստները կարող էին լինել ավելի մեծ եւ անդառնալի: Ձեռքբերումներ էլ են եղել. […]

“Աշխարհի բոլոր հիմարությունները արվել են դեմքի հենց այդ արտահայտությամբ”. Մայր աթոռից

Օրերս համացանցում հուշարձանագետ համարվող Սամվել Կարապետյանը տարածեց տեսաձայնագրություններ, որոնցում վերջինս իր “հիշողություններն է” կիսում Երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ ունեցած հանդիպումների մասին և քննադատում լուսահոգի Հայրապետներին: Այն, որ պարոն Կարապետյանը չի թաքցնում իր անհանդուրժողականությունը և չարախոսում ու զրպարտում է ներկայիս Կաթողիկոսին և ընդհանրապես եկեղեցականներին, շատերին է հայտնի, սակայն, երբ խոսքը […]

Միասեռականների դեմ ակցիայի մասնակիցներին Փարիզում ցրել են` մահակներով եւ արցունքաբեր գազով /ֆոտո//վիդեո/

Փարիզում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա` միասեռ ամուսնությունների դեմ, որի մասնակիցներին ոստիկանները ցրել են մահակներով եւ արցունքաբեր գազով: Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների թիվը մեկուկես մլն-ի է հասել, ոստիկանության մոտ այլ թիվ է` 300 հազար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Առայժմ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում, 2 մարդ ձերբակալվել է:  Ցուցարարները մասամբ դժգոհում […]

Քաղաքաշինության նախարարությունը

Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները.    Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:   Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի